- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Ստեղծիր քո պատմությունը
Ստեղծիր քո պատմությունը
Ապրիլի 9-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում մեկնարկեց «Ստեղծիր քո պատմությունը» կրթական ծրագիրը` նախատեսված ընտանիքների և դպրոցականների համար:
Ծրագիրն իրականացվում էր «Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր» ցուցահանդեսի շրջանակներում: Ծրագրի առաջին մասում մասնակիցները շրջայց էին ունենում «Արծիվ» սրահում: Նրանք ծանոթանում էին Հակոբ Հակոբյանի ստեղծագործություններին և նրա քանդակների ստեղծման հիմնական գաղափարներին:
Ծրագրի երկրորդ մասը շարունակում էր կենտրոնի Ստեղծագործական սրահում: Մասնակիցները հատուկ արկղի մեջ տեղավորում էին իրենց հետ բերած տարատեսակ առարկաները: Յուրաքանչյուրն ընտրում էր իր նախընտրած առարկան և հակոբյանական սկզբունքով վերածում այն մարդակերպ կամ կենդանակերպ ֆիգուրի:
«Այս ծրագիրը բացահայտում է` ինչպես հասարակ առարկաները կարող են վերածվել ֆիգուրների՝ զարգացնելով երեխաների երևակայությունը: Սա նաև հրաշալի առիթ է վայելելու ստեղծագործական հետաքրքիր մթնոլորտը»,- մեկնաբանեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը: