- Գլխավոր էջ
- Կրթություն
-
«ԳՆՈՒՄ ԵՆՔ ԹԱՆԳԱՐԱՆ» մանկական ինտերակտիվ գրքի շնորհանդես
«ԳՆՈՒՄ ԵՆՔ ԹԱՆԳԱՐԱՆ» մանկական ինտերակտիվ գրքի շնորհանդես
«ԳՆՈՒՄ ԵՆՔ ԹԱՆԳԱՐԱՆ» մանկական գիրքը նվիրվում է «Գաֆէսճեան Թանգարան» հիմնադրամի 20-ամյակին։ 2002 թվականից գործող Հիմնադրամի ջանքերով ավելի քան տասը տարի անավարտ մնացած Կասկադ համալիրը հիմնովին բարեկարգվեց և բացվեց որպես Գաֆէսճեան արվեստի կենտրոն։ Գաֆէսճեան քանդակների պարտեզում հենց այդ ժամանակ՝ 2002 թ․, տեղադրվեց աշխարհահռչակ Ֆերնանդո Բոտերոյի «Կատու» քանդակը, որը դարձավ պարտեզի առաջին «բնակիչը», իսկ այսօր էլ՝ ԳԱԿ-ի նոր նախաձեռնության՝ «ԳՆՈՒՄ ԵՆՔ ԹԱՆԳԱՐԱՆ» գրքի գլխավոր կերպարը։
Շնորհանդեսից հետո մասնակից երեխաների համար նախատեսվում է ստեղծագործական ծրագիր։
Մասնակցության տեղերը սահմանափակ են, այնպես որ շտապեք ձեր երեխաների մասնակցությունը գրանցել նախապես։
ՄԱՍՆԱԿՑԵԼ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԻԱՅՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ՝ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՄԲ։
Ի դեպ, Ընտանեկան անդամակցություն ունեցողները շնորհանդեսի օրը գրքի մեկ օրինակ կստանան անվճար։
Շտապենք տեղեկացնել, որ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻ ՕՐԸ՝ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ, ԳՈՐԾԵԼՈՒ ԵՆ ՀԱՏՈՒԿ ԶԵՂՉԵՐ։ Այնպես որ ձեր օրացույցներում նշեք դեկտեմբերի 23-ը, անդամակցեք և այցելեք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Ցուցասրահ մեկ»՝ միասին դիմավորելու «ԳՆՈՒՄ ԵՆՔ ԹԱՆԳԱՐԱՆ» գիրքը։
Գրանցվելու, անդամակցելու և մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +374 10 567262 հեռախոսահամարով:
Դե ինչ, կտեսնվենք դեկտեմբերի 23-ին։ Մինչ հանդիպո՜ւմ։