- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Հայկական կոլաժներ
Հայկական կոլաժներ
«Հայկական կոլաժներ» կրթական ծրագիրը անցկացվել է «Սարգիս Համալբաշյան. հայկական թաղամաս» ցուցադրության շրջանակներում: Այն նախատեսված էր դպրոցականների և ընտանիքների համար:
Ծրագրի առաջին մասում մասնակիցները շրջայց էին ունենում Սասունցի Դավիթ պարտեզի սրահում, ծանոթանում Սարգիս Համալբաշյանի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներին:
Ծրագիրը շարունակում էր կենտրոնի Ստեղծագործական սրահում: Մասնակիցներին առաջարկվում էր ստեղծել կոլաժներ՝ օգտվելով Սարգիս Համալբաշյանի գրաֆիկական աշխատանքների վերատպություններից: Նկարչի ստեղծագործությունների հերոսները նոր կյաք էին ստանում ծրագրի մասնակիցների աշխատանքներում:
Ծրագիրը մասնակիցներին հնարավորություն էր ընձեռում ծանոթանալու հայ ժամանակակից արվեստի ներկայացուցիչ Սարգիս Համալբաշյանի ստեղծագործությանը և դրանց հիման վրա ստեղծելու նոր աշխատանքներ և պատմություններ: