- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Ամառային քանդակների պարտեզ
Ամառային քանդակների պարտեզ
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Beeline-ի հովանավորությամբ մեկնարկց «Ամառային քանդակների պարտեզ» կրթական ծրագիրը՝ հիմնված Գաֆէսճեան քանդակների պարտեզի ցուցանմուշների վրա:
Ծրագրի առաջին հատվածում մասնակիցները շրջայց էին ունենում Գաֆէսճեան քանդակների պարտեզում՝ ծանոթանալով ներկայացված արվեստագետներին և նրանց ստեղծած կենդանակերպ քանդակներին, նյութին և կատարման տեխնիկային:
Երկրորդ մասը անցնում էր Կենտրոնի Ստեղծագործական սրահում, որտեղ մասնակիցները ստեղծում էին նմուշներ տրամադրված նյութերով:
Վերջում մասնակից ընտանիքները բաժանվում էին խմբերի և ներկայացնում իրենց ստեղծագործությունները պանտոմիմի միջոցով: Որպես գնահատական ընտանիքները միմյանց հանձնում էին իրենց ստեղծած կենդանակերպ աշխատանքները:
Ծրագրի նպատակն էր Գաֆէսճեան քանդակների պարտեզում ցուցադրված արվեստանմուշները նորովի ներկայացնել երեխաներին և նրանց ծնողներին թանգարանային ուրախ եւ ստեղծագործական միջավայրում:
Այն նախատեսված էր 5 տարեկանից բարձր երեխաներով ընտանիքների համար: