- Գլխավոր էջ
- Կրթություն
-
«Գնում ենք թանգարան» գրքի հերոսների հետքերով
«Գնում ենք թանգարան» գրքի հերոսների հետքերով
«Գնում ենք թանգարան» գրքի հերոսների հետքերով» կրթական ծրագիրը կհամալրի Ինտերակտիվ ուսումնական կենտրոնի ծրագրերի շարքը:
Ծրագիրը հիմնված է 2022 թվականին ԳԱԿ-ում հրատարակված «Գնում ենք թանգարան» մանկական ինտերակտիվ գրքի վրա:
Յուրաքանչյուր ծրագրին «Գնում ենք թանգարան» գրքից կընտրվի որևէ կենդանու քանդակ (կատու, կիվի, արծիվ, փիղ, ձի, թիթեռ, արջ, կրեա, ալիգատոր, առյուծ և այլն) և կընթերցվի այդ կենդանու մասին համապատասխան տեքստը: Ապա ծրագրի վարողը մասնակիցների հետ կխոսի տվյալ կենդանու վերաբերյալ հավելյալ հետաքրքիր փաստերի մասին: Երեխաներին կառաջարկվի հիշել կենդանու մասին հետաքրքիր պատմություններ, հեքիաթներ: Ստացված գիտելիքները կամփոփվեն միասնական խաչբառի լուծմամբ:
Ծրագրի վերջում մասնակիցները կպատկերեն տվյալ կենդանու իրենց տարբերակը:
Մասնակցությունն անվճար է՝ պարտադիր նախնական գրանցմամբ:
Տեղեկությունների համար զանգահարել (+37410) 54 19 32/34 հեռախոսահամարով: