- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Հայտնի ու անհայտ արվեստ
Հայտնի ու անհայտ արվեստ
«Հայտնի ու անհայտ արվեստ» կրթական ծրագիրը հիմնված է «Պարույր Դավթյան․ Դավթյան Պարույր» ցուցադրության վրա։
Ծրագրի նպատակն է «Պարույր Դավթյան․ Դավթյան Պարույր» ցուցադրության միջոցով մասնակիցներին ծանոթացնել ժամանակակից կոնցեպտուալ արվեստին։
Մոսկվաբնակ հայազգի արվեստագետ Պարույր Դավթյանի ցուցադրությունը ամբողջությամբ կազմված է հղումներով հարուստ ստեղծագործություններից՝ ծնունդ առած մոսկովյան, ինչպես նաև համաշխարհային արվեստի պատմության հայտնի և անհայտ էջերում։ Ուսումնասիրելով ցուցադրությունը և դրա գաղափարային շերտերը՝ մասնակիցները կբացահայտեն արվեստում հղումների տեսանելի և թաքնված նշանների դերը։ Իսկ ծրագրի ստեղծագործական հատվածում մասնակիցները հնարավորություն կունենան ստեղծելու նոր կոնցեպտուալ աշխատանքներ։
Մշտապես կարևորելով թանգարանային կրթության դերը՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը մշակում և իրականացնում է ծրագրեր, որոնք խրախուսում են ժամանակակից արվեստի նկատմամբ մասնակիցների հետաքրքրությունը, զարգացնում քննադատական մտածողությունը և նպաստում ստեղծագործական ինքնարտահայտմանը՝ արվեստի գործերի հետ ուղիղ փոխազդեցության միջոցով։
Կրթական ծրագիրը նախատեսված է 12 տարեկանից բարձր բոլոր տարիքի մասնակիցների և ընտանիքների համար։
Տեղեկությունների և գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել (+374) 10 54-19-32/34 հեռախոսահամարով։