- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Ինչ են պատմում զարդանկարները
Ինչ են պատմում զարդանկարները
«Ինչ են պատմում զարդանկարները» կրթական ծրագիրը հիմնված էր «Շունչ» ցուցադրության վրա: Ծրագիրը նախատեսված էր 7-11 և 12-ից բարձր դպրոցականների համար:
Ծրագրի առաջին մասում մասնակիցները շրջայց էին ունենում ցուցասրահում, ծանոթանում արվեստագետ, ճարտարապետ ու դիզայներ Վազգեն Բրուտյանի և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի իր ուսանողների և շրջանավարտների հեղինակած նախագծին: Շրջայցի ընթացքում ինտերակտիվ հարցուպատասխանի օգնությամբ ներկայացվում էր՝ ինչ մասերից է բաղկացած նախագիծը և ինչ խորհուրդ է կրում:
Ծրագրի երկրորդ մասը շարունակվում էր կենտրոնի Ստեղծագործական սրահում, որտեղ ցուցադրվում էր տեսանյութ հայկական միջնադարյան զարդարվեստի մասին՝ ցույց տալով վերջինիս կապը ճարտարապետության, արհեստի ու արվեստի տարբեր ճյուղերի, ինչպես նաև ժամանակակից դիզայնի հետ:
Ամփոփելով սրահում ներկայացվածն ու տեսանյութը՝ մասնակիցներին առաջարկվում էր անցնել ծրագրի ստեղծագործական մասին:
7-11 տարեկան դպրոցականները ստեղծում Էին բացիկներ՝ օգտագործելով հայկական զարդանախշերի պատկերագրությունը: 12 տարեկանից բարձր մասնակից-դպրոցականները պատկերում էին զարդաքանդակներ կավի վրա: