- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Հանդիպումների շարք «Չափանիշ» ցուցադրության արվեստագետների հետ
Հանդիպումների շարք «Չափանիշ» ցուցադրության արվեստագետների հետ
«Չափանիշ» ցուցադրության շրջանակում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը կազմակերպեց հանդիպումների շարք՝ ցուցադրության արվեստագետներ Աշոտ Աշոտի, Մ. Կարոյի և Նարեկ Ավետիսյանի հետ։ Հանդիպումների ընթացքում արվեստագետները ներկայացրին իրենց ստեղծագործական մոտեցումները, խոսեցին ցուցադրության գաղափարի մասին և պատասխանեցին մասնակիցների հարցերին։ Միջոցառումներից երկուսը ներառում էին նաև աշխատարաններ՝ հնարավորություն տալով մասնակիցներին անմիջականորեն շփվել արվեստագետների հետ և ստեղծագործել նրանցից ոգեշնչվելով։
Ապրիլի 4-ին Հատուկ միջոցառումների սրահում տեղի ունեցավ հանդիպում փարիզաբնակ հայ արվեստագետ Աշոտ Աշոտի հետ։
Հանդիպման թեման էր «Ստեղծագործության հոգեբանությունը»։ Արվեստագետը ներկայացրեց արվեստի հոգևոր և հոգեբանական կողմերի իր ընկալումը։
Միջոցառումն ավարտվեց աշխատարանով, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան շփվելու արվեստագետի հետ և ստեղծագործելու՝ ոգեշնչվելով նրա ներկայացրած գաղափարներից։
Հաջորդ հանդիպումը ստոկհոլմաբնակ հայ արվեստագետ Մ. Կարոյի հետ էր, ապրիլի 18-ին «Արծիվ» սրահում։ Հանդիպման ընթացքում արվեստագետը խոսեց արվեստում իր կոնցեպտուալ մոտեցման մասին և ներկայացրեց իր ստեղծագործությունների հիմքում ընկած գաղափարներն ու տեխնիկաները։
Մայիսի 16-ին տեղի ունեցավ վերջին ամփոփիչ հանդիպումը և աշխատարանը արվեստագետ Նարեկ Ավետիսյանի հետ։ Միջոցառման ընթացքում նա ներկայացրեց իր գեղարվեստական մանիֆեստը, որը բարձրաձայն ընթերցվեց մասնակիցների կողմից։
Բոլոր հանդիպումներն ու աշխատարաններն անցկացվեցին ջերմ և մտերիմ մթնոլորտում՝ նպաստելով արվեստագետների և մասնակիցների միջև բովանդակալից երկխոսությանը։