- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Բացահայտենք Իտալիան Ուգո Նեսպոլոյի հետ
Բացահայտենք Իտալիան Ուգո Նեսպոլոյի հետ
«Բացահայտենք Իտալիան Ուգո Նեսպոլոյի հետ» կրթական ծրագրի նպատակն է ներկայացնել իտալացի արդի արվեստագետ Ուգո Նեսպոլոյի ստեղծագործությունները, կատարման տեխնիկաների առանձնահատկությունները, ինչպես նաև մասնակիցներին ծանոթացնել իտալական մշակույթի, իտալական արվեստի կարևոր զարգացումների, պատմական փուլերի և ուղղությունների հետ: Կրթական ծրագիրը նաև հրաշալի առիթ է խթանելու մասնակիցների հավաքական ստեղծագործականությունը, ինչը հատկապես կարևորվում է մեր օրերում:
ԳԱԿ-ի Ստեղծագործական սրահում ծրագրի մասնակիցները Նեսպոլոյի աշխատանքներից ընտրված հատվածների, գունավոր ինքնակպչունների և այլ նյութերի օգնությամբ կստեղծեն արվեստագետի աշխատանքների ոճով նոր, միասնական և մեծածավալ աշխատանք:
Մասնակցությունը՝ անվճար, պարտադիր նախնական գրանցմամբ:
Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել (+374) 10 54-19-32/34 հեռախոսահամարով։