- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Ամանորն ու Սուրբ Ծննդյան հրաշքը 2023
Ամանորն ու Սուրբ Ծննդյան հրաշքը 2023
New Year Christmas doves
Դեկտեմբերի 22-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) Ինտերակտիվ ուսումնական կենտրոնում տեղի կունենա «Ամանորն ու Սուրբ ծննդյան հրաշքը» մանկական ստեղծագործական ծրագիրը։
Այս տարվա Ամանորի ստեղծագործական ծրագրի թեման է Խաղաղության ծառը, որը կզարդարվի խաղաղության խորհրդանիշ համարվող աղավնիներով՝ պատրաստված օրիգամիի տեխնիկայով։
Պատերազմներով և աղետներով լի մեր աշխարհում խաղաղությունը դարձել է կենսական անհրաժեշտություն: Մեր աղավնիները խորհրդանշում են միասնություն, բարություն և հույս։
Ծրագրին իրենց ակտիվ մասնակցությունը կբերեն Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամները, որոնք կկերպարանափոխվեն էլֆերի և կօգնեն երեխաներին պատրաստել թղթե աղավնիներ և ձևավորել դրանք։ Ստեղծագործական գործընթացին զուգահեռ մասնակից երեխաներին կներկայացվեն մանրամասներ դեկորատիվ-կիրառական արվեստի այս հնագույն տեսակի՝ օրիգամիի վերաբերյալ, ինչպես նաև աղավնու և խաղաղության խորհրդի մասին։
Միջոցառման վերջում երեխաների պատրաստած աղավնիները կզարդարեն Այցելուների կենտրոնում տեղադրված Ամանորի ծառը:
Մասնակցել կարող են 6-12 տարեկան երեխաները։
Մասնակցությունն անվճար է՝ պարտադիր նախնական գրանցմամբ:
Տեղեկությունների և գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել (+374) 10 54-19-32/34 հեռախոսահամարով։
