- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Կուբիզմի ներածություն
Կուբիզմի ներածություն
Կրթական ծրագիրը հիմնված էր «Լիբենսկի Բրիխտովա. Հայաստանի համար» ցուցադրության վրա:
Ծրագրի առաջին մասում մասնակիցները շրջայց էին ունենում ցուցասրահում, ծանոթանում չեխ արվեստագետներ Ստանիսլավ Լիբենսկու և Յարոսլավա Բրիխտովայի ստեղծագործություններին և գեղարվեստական ապակեգործությանը, որպես կերպարվեստի տեսակ: Սրահում ներկայացված ապակե քանդակներից բացի, մասնակիցները նաև ծանոթանում են Ստանիսլավ Լիբենսկու գրաֆիկական աշխատանքներին և գրաֆիկայի առանձնահատկություններին:
Ծրագրի երկրորդ մասը շարունակվում էր կենտրոնի Ստեղծագործական սրահում: Մասնակիցներին ցուցադրվում էր տեսանյութ «Կուբիզմ» արվեստի ուղղության մասին:
Ծրագրի ստեղծագործական մասում մասնակիցներին առաջարկվում էր ստեղծել իրենց կուբիստական աշխատանքները:
Ծրագիրը մասնակիցներին հնարավորություն էր ընձեռում ծանոթանալու չեխ արվեստագետներ Ստանիսլավ Լիբենսկու և Յարոսլավա Բրիխտովայի ստեղծագործություններին, գեղարվեստական ապակեգործությանն ու գրաֆիկային, ինչպես նաև ընկալելու Լիբենսկի Բրիխտովա արվեստագետ զույգի կապը կուբիզմի հետ: