- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Ամանորն ու Սուրբ ծննդյան հրաշքը
Ամանորն ու Սուրբ ծննդյան հրաշքը
Դեկտեմբերի 19-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) Ինտերակտիվ ուսումնական կենտրոնում տեղի կունենա «Ամանորն ու Սուրբ ծննդյան հրաշքը» մանկական ստեղծագործական ծրագիրը։
Ամանորի ստեղծագործական ծրագիրն այս տարի նվիրվում է Ջերարդ Գաֆէսճեանի 100-ամյակին։ ԳԱԿ-ի 2025 թվականի կրթական ծրագրերը կամփոփվեն այս կարևոր իրադարձությանը նվիրված խորհրդանշական ծրագրով։
Ծրագիրը կմեկնարկի ԳԱԿ-ի Այցելուների կենտրոնում, որտեղ մասնակից երեխաներին կներկայացվեն Ջերարդ Գաֆէսճեանի կյանքին, գործունեությանը և հավաքածուին վերաբերող տեղեկություններ: Ծրագրի ստեղծագործական մասում երեխաները կպատրաստեն Ամանորյա ծառի խաղալիքներ՝ օգտագործելով «Գաֆէսճեան Արթ Թրասթ» հավաքածույում տեղ գտած արվեստանմուշների վերատպությունները։
Այս խաղալիքներով էլ կզարդարվի Այցելուների կենտրոնում տեղադրված Ամանորի յուրահատուկ ծառը:
Մասնակցել կարող են 6-12 տարեկան երեխաները։
Մասնակցությունն անվճար է՝ պարտադիր նախնական գրանցմամբ:
Տեղեկությունների և գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել (+374) 10 54-19-32/34 հեռախոսահամարով։