- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Արվեստի ընտանիք
Արվեստի ընտանիք
2012թ. հուլիսի 7-ից օգոստոսի 25-ը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ «Արվեստի ընտանիք» ամառային ընտանեկան խաղ-մրցաշար կրթական ծրագիրը:
Յոթ հանդիպումներից բաղկացած յուրաքանչյուր ծրագրին մասնակցում էր նվազագույնը 3 անդամից բաղկացած (12 տարեկանից բարձր) 3-4 ընտանիք:
Ծրագրի առաջին մասում ընտանիքները շրջայց էին ունենում կենտրոնի համապատասխան սրահներից մեկում՝ ծանոթանալով ցուցադրված ստեղծագործությունների մանրամասներին: Երկրորդ՝ մրցույթային մասն անցնում Էր կենտրոնի Ստեղծագործական սրահում: Խաղի ընթացքում տրվում էին հարցեր, իսկ ճիշտ պատասխանների համար՝ միավորներ: Առավելագույն միավորներ վաստակած ընտանիքը, զբաղեցնելով առաջին տեղը, ստացավ մրցանակ և խաղի վերջին փուլին մասնակցելու հնարավորություն: Երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած մասնակիցները ստացան խրախուսական նվերներ:
Մրցաշարի վերջին փուլում հաղթող ընտանիքը ստացավ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Ընտանեկան անդամակցության քարտ:
Ծրագիրը հրաշալի առիթ էր ընտանիքների համար՝ արվեստի միջոցով փոխհաղորդակցման, նոր գիտելիքներ ստանալու և պարզապես հաճելի ժամանցի: