- Գլխավոր էջ
- Կրթություն
-
ԴիզայնԼաբ. Աթոռներ
ԴիզայնԼաբ. Աթոռներ
11 տարեկանից բարձր դպրոցականների և ընտանիքների համար նախատեսված այս ծրագրի նպատակն է խթանել մասնակիցների ստեղծագործական մտածողությունը, զարգացնել դիզայներական հմտությունները և նրանց ծանոթացնել կիրառական արվեստի հիմնական առանձնահատկություններին:
Որպես կիրառական արվեստի նմուշ ընտրվել է ամենագործածական կենցաղային իրերից մեկը՝ աթոռը: Ծրագրի մասնակիցները նախ կուսումնասիրեն ԳԱԿ Շարժասանդուղքների սրահում ցուցադրված յուրօրինակ աթոռները «Ջերարդ Լ. Գաֆէսճեան» հավաքածուից, որից հետո երիտասարդ դիզայներների օգնությամբ ԳԱԿ Ստեղծագործական սրահում կպատկերեն իրենց սեփական դիզայներական աթոռը:
Մասնակցությունն անվճար է՝ պարտադիր նախնական գրանցմամբ:
Տեղեկությունների համար զանգահարել` (+37410) 54 19 32/34 հեռախոսահամարով:
2019 թվականին ծրագրի հովանավորն էր Beeline ընկերությունը: