- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Ամանորն ու Սուրբ ծննդյան հրաշքը - 2024
Ամանորն ու Սուրբ ծննդյան հրաշքը - 2024
Դեկտեմբերի 20-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) Ինտերակտիվ ուսումնական կենտրոնում տեղի կունենա «Ամանորն ու Սուրբ ծննդյան հրաշքը» մանկական ստեղծագործական ծրագիրը։
Ծրագիրը ստեղծվել է այս տարվա Վենետիկի արվեստի բիենալեի շրջանակում Հայաստանի ազգային տաղավարում ցուցադրված Նինա Խեմչյանի «Արձագանք» ցուցադրությունից ոգեշնչված։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համար այս կարևոր իրադարձությունը կամփոփվի խորհրդանշական ծրագրով։
Ծրագրի առաջին մասում մասնակից երեխաներին կներկայացվեն մանրամասներ Վենետիկի արվեստի բիենալեի, մասնավորապես 2024 թ․ Հայաստանի ազգային տաղավարի ցուցադրության մասին:
Ծրագրի ստեղծագործական մասում երեխաները կստեղծեն Ամանորյա ծառի խաղալիքներ՝ օգտագործելով դետալներ Նինա Խեմչյանի ստեղծած պատկերների վերատպություններից։ Այս խաղալիքներով էլ կզարդարվի Այցելուների կենտրոնում տեղադրված Ամանորի ծառը:
Մասնակցել կարող են 8-12 տարեկան երեխաները։
Մասնակցությունն անվճար է՝ պարտադիր նախնական գրանցմամբ:
Տեղեկությունների և գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել (+374) 10 54-19-32/34 հեռախոսահամարով։