- Գլխավոր էջ
- Կրթություն
-
«Վերականգնման արվեստը Հայաստանում» մասնագիտական ֆորում
«Վերականգնման արվեստը Հայաստանում» մասնագիտական ֆորում
Սեպտեմբերի 12-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ «Վերականգնման արվեստը Հայաստանում» մասնագիտական ֆորում։
2026 թվականին լրանում է հայ կերպարվեստի նշանավոր ներկայացուցիչ Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակը։ Հոբելյանական տարվա շրջանակում Գաֆէսճեան արվեստի կենտրոնում իրականացվեցին նկարչին և նրա ժառանգությանը նվիրված մի շարք միջոցառումներ։
Սեպտեմբերի 12-ին Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում տեղի ունեցավ «Վերականգնման արվեստը Հայաստանում» մասնագիտական ֆորումը։
Ֆորումի նպատակն էր ներկայացնել Հայաստանում արվեստի գործերի վերականգնման արդի փորձը, ստեղծել մասնագիտական քննարկումների և փորձի փոխանակման հարթակ, ինչպես նաև հանրության համար առավել տեսանելի դարձնել վերականգնողների կարևոր և հաճախ անտեսանելի աշխատանքը։
«Վերականգնման արվեստը Հայաստանում» մասնագիտական ֆորումը կազմակերպվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի և Հայաստանի վերականգնողների ասոցիացիայի համագործակցությամբ։
Ֆորումին մասնակցեցին արվեստի բուհերի և մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողներ, վերականգնողներ, թանգարանային և մշակութային ոլորտի մասնագետներ, ինչպես նաև վերականգնման թեմայով հետաքրքրվող անձինք։