- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Հանդիպումներ արվեստագետների հետ
Հանդիպումներ արվեստագետների հետ
«Հանդիպումներ արվեստագետների հետ» կրթական նախագիծը հիմնված է 2021թ․ նոյեմբերի 19-ից 2022թ. փետրվարի 20-ը ԳԱԿ-ում գործող «Վաղը» ցուցադրության վրա, որի շրջանակում ներկայացված են 17 հայ ժամանակակից արվեստագետներ: Նախագիծն իրենից ներկայացնում է յոթ թեմատիկ հանդիպումների շարք ցուցադրված արվեստագետների հետ:
Արվեստագետներից յուրաքանչյուրը կներկայանա իր նախընտրած ձևաչափով՝ ինտերակտիվ դասախոսություն, զրույց, կամ վարպետության դաս:
Նախագծի նպատակն է ներկայացնել հայ ժամանակակից արվեստագետներին ու նրանց ստեղագործությունները, ինչպես նաև կերպարվեստի ներկայիս միտումները, թեմաները, ոճերը, տեխնիկաներն ու մեդիաները:
«Հանդիպումներ արվեստագետների հետ» կրթական նախագիծը հրաշալի առիթ է երիտասարդ արվեստագետների և պատանի ստեղծագործողների միջև երկխոսության ստեղծման և խթանման, հայ ժամանակակից արվեսի բացահայտման և թանգարանային կրթության ընդլայնման համար:
Մասնակցել կարող են 14 տարեկանից բարձր պատանիները։ Մասնակցությունն անվճար է՝ պարտադիր նախնական գրանցմամբ:
Տեղեկությունների և գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել (+374) 10 54-19-32/34 հեռախոսահամարով։