- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Փնտրելով Խուլի Տունը
Փնտրելով Խուլի Տունը
«Փնտրելով Խուլի Տունը» կրթական ծրագիրը հիմնված է 2023թ․ դեկտեմբերի 1-ից մինչև 2024թ․ ապրիլի 28-ը ԳԱԿ-ում գործող «Սահակ Պողոսյան. «Խուլի Տունը»» ցուցադրության վրա։
«Խուլի Տունը» կոթողային մի նախագիծ է՝ ներկայացված Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» և «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահներում։ Այն հարուստ է տարաշերտ պատմական, գաղափարային, վիզուալ և արվեստային նարատիվներով։ Կրթական ծրագրի նպատակն է բացահայտել այս բոլոր շերտերը։
Ծրագրի առաջին հատվածում մասնակիցները կծանոթանան ցուցադրությանը, ապա ԳԱԿ-ի Ստեղծագործական սրահում տեսասահիկների օգնությամբ կներկայացվեն մանրամասներ «Խուլի Տունը» ցուցադրության մասին՝ ուսումնասիրելով անցյալի վարպետների ստեղծագործությունների կապը ժամանակակից արվեստի գործերի հետ։
Ամփոփելով կրթական ծրագիրը՝ մասնակիցների միջև կծավալվի քննարկում ժամանակակից աշխարհում արվեստային թեմաների արդիականության շուրջ։
Մասնակցել կարող են 16 տարեկանից բարձր բոլոր տարիքային խմբերը։ Մասնակցությունն անվճար է՝ պարտադիր նախնական գրանցմամբ:
Տեղեկությունների և գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել (+374) 10 54-19-32/34 հեռախոսահամարով։