Կասկադ համալիրի գաղափարը․ Ալեքսանդր Թամանյան

Այն շինությունը, որտեղ այսօր գտնվում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հայտնի է հայերին, հատկապես` երևանցիներին, իբրև «Կասկադ»: «Կասկադ» համալիրի գաղափարի նախահեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է (1878–1936): Նա ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները` պատմականորեն բնակելի և մշակութային կենտրոնները ջրվեժների ու պարտեզների հսկայական կանաչ տարածքով, որը պետք է «գահավիժեր» քաղաքի ամենաբարձր բլուրներից մեկից: 

  • Ալեքսանդր Թամանյան (1878-1936)
    Ալեքսանդր Թամանյան (1878-1936)
  • Ա. Թամանյան՝ Երևանի հատակագիծ, 1932
    Ա. Թամանյան՝ Երևանի հատակագիծ, 1932
  • Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը, քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան, 1974
    Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը, քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան, 1974
Իրականացումը․ Ջիմ Թորոսյան

Դժբախտաբար, այս նախագիծը խորը մոռացության մատնվեց մինչև 1970-ականների վերջը, երբ այն կրկին կյանքի կոչվեց Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից, ճարտարապետներ Սարգիս Գուրզադյանի և Ասլան Մխթարյանի մասնակցությամբ: Կասկադի թորոսյանական ընկալումն իր մեջ ներառում էր Թամանյանի նախնական նախագիծը, բայց նաև լի էր նոր գաղափարներով. դրանք էին մոնումենտալ արտաքին աստիճանները, ներսի երկար շարժասանդուղքներով թունելը, բակերի և բացօթյա պարտեզների բարդ ցանցը` զարդարված հայոց հարուստ պատմության և մշակութային ժառանգության մոտիվները կրող բազմաթիվ զարդաքանդակներով:

  • Ջիմ Թորոսյան (1926 - 2014)
    Ջիմ Թորոսյան (1926 - 2014)
  • Կասկադ համալիրի կառուցումը
    Կասկադ համալիրի կառուցումը
  • Կասկադ համալիրի կառուցումը
    Կասկադ համալիրի կառուցումը
  • Թամանյան փողոց
    Թամանյան փողոց
  • Հին Կասկադի ջրվեժ, 1960-ականներ
    Հին Կասկադի ջրվեժ, 1960-ականներ
Վատ ժամանակներ և շինարարության կասեցում

Կասկադի թորոսյանական նախագծի շինարարությունը մեկնարկեց 1980-ականներին խորհրդային իշխանության օրոք, սակայն դադարեցվեց 1988թ. Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի և 1991թ. Խորհրդային Միության փլուզման հետևանքով: Անկախության և ժողովրդավարական համակարգի անցմանը զուգահեռ` Հայաստանը թևակոխեց նաև տնտեսական ծայրահեղ դժվարությունների ժամանակաշրջան, և Կասկադն ավելի քան մեկ տասնամյակ մնաց խորհրդային ժամանակաշրջանից ժառանգված անտեսված մասունք:

Երկրորդ ծնունդ. Կասկադ համալիրի վերանորոգումը Ջերարդ Գաֆէսճեանի կողմից

Ջերարդ Լ. Գաֆէսճեանը, համագործակցելով Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, 2002թ. նախաձեռնեց Կասկադի վերականգնումը: Հաջորդած 7 տարիների ընթացքում հուշահամալիրը հիմնովին վերանորոգվեց, իսկ դրա մեծ մասը լիովին վերափոխվեց` վերածվելով արվեստի կենտրոնի, որը կրում է իր հիմնական բարերար` Ջերարդ Լ. Գաֆէսճեանի անունը:

 

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայ մշակույթի լավագույնը: Ոգեշնչվելով իր հիմնադրի՝ Ջերարդ Լ. Գաֆէսճեանի տեսլականով, Կենտրոնն առաջարկում է բազմազան ցուցահանդեսներ, այդ թվում ներկայացնելով կարևոր ստեղծագործությունների ընտրանի Գաֆէսճեան Արթ Թրասթից: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, ցուցադրում է ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, կազմակերպում դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր և կրթական ծրագրեր: Տարեկան ավելի քան մեկ միլիոն մարդ է այցելում կենտրոն: 

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Թանգարաների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) ինստիտուցիոնալ անդամ է։

  • Ջերարդ Գաֆէսճեան (1925–2013)
    Ջերարդ Գաֆէսճեան (1925–2013)
  • Գաֆէսճեան արվեստի կենտրոն
    Գաֆէսճեան արվեստի կենտրոն
  • Գաֆէսճեան քանդակների պարտեզ
    Գաֆէսճեան քանդակների պարտեզ
  • Գաֆէսճեան արվեստի կենտրոն
    Գաֆէսճեան արվեստի կենտրոն
  • Գաֆէսճեան արվեստի կենտրոն
    Գաֆէսճեան արվեստի կենտրոն
Կասկադի վիճակագրություն