- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Երեխաների պաշտպանության միջազգային օր 2024
Երեխաների պաշտպանության միջազգային օր 2024
Ամեն տարի հունիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) նշում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը` այցելուներին ներկայացնելով հետաքրքիր միջոցառումների ծրագիր:
Այս տարի Գաֆէսճեան քանդակների պարտեզում նախատեսվում են մի շարք միջոցառումներ`
• 12:30 - Երեխաներին հնարավորություն կընձեռնվի մասնակցելու «Մեր քաղաքի գլխավոր կատուն» ստեղծագործական, ժամանցային ծրագրին։ Մասնակիցները միասին կհավաքեն «ԳՆՈՒՄ ԵՆՔ ԹԱՆԳԱՐԱՆ» գրքի գլխավոր կերպար՝ կատվի խճանկարը:
• 15։00 - Ստեղծագործական ծրագրին կհաջորդի «Բեբուկ» շարժական թատրոնի «Եվ երկնքից ընկավ երեք գազար» ինտերակտիվ բացօթյա ներկայացումը, որն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։
Հունիսի 1-ին այցելուները նաև հնարավորություն կունենան Թանգարանի խանութից ձեռք բերելու «ԳՆՈՒՄ ԵՆՔ ԹԱՆԳԱՐԱՆ» մանկական ինտերակտիվ գիրքը 10% զեղչով։
Տեղեկությունների և գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել (+374) 10 54-19-32/34 հեռախոսահամարով։