- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Արվեստ և երազներ
Արվեստ և երազներ
«Արվեստ և երազներ» կրթական ծրագիրը հիմնված է «Վալենտին Պոդպոմոգով․ երազներ կյանքի ու մահվան մասին» ցուցադրության վրա։
Կրթական ծրագրի նպատակն է ներկայացնել Վալենտին Պոդպոմոգովի ստեղծագործությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով նրա արվեստում սյուրռեալիզմի գեղարվեստական մտածողությանը։
Թեև Պոդպոմոգովը ուղղակիորեն չի համարվում սյուրռեալիստական շարժման ներկայացուցիչ, սակայն նրա ստեղծագործություններում ակնհայտ են այնպիսի տարրեր, որոնք խորապես համընկնում են սյուրռեալիստների որոնումներին՝ իրականի և երազայինի խառնուրդ, ենթագիտակցական պատկերների ստեղծում, խորհրդավոր մթնոլորտ։
Կրթական ծրագրի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն սյուրռեալիզմ գեղարվեստական շարժումը և սյուրռեալիստների արվեստում երազի թեմայի անդրադարձը, կբացահայտեն տարբեր ժամանակաշրջաններում երազների թեմային անդրադարձած այլ արվեստագետների։
Ծրագրի ստեղծագործական հատվածում մասնակիցները հնարավորություն կունենան վիզուալիզացնելու իրենց երազները՝ հիմնված անձնական հիշողությունների, զգացմունքների ու խորհրդանշական պատկերների վրա։
Կրթական ծրագիրը նախատեսված է 16 տարեկանից բարձր բոլոր տարիքի մասնակիցների համար։
Տեղեկությունների և գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել (+374) 10 54-19-32/34 հեռախոսահամարով։