- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Ժամանակի ճանապարհորդներ
Ժամանակի ճանապարհորդներ
«Ժամանակի ճանապարհորդներ» կրթական ծրագիրը նվիրված է Ջերարդ Գաֆէսճեանի 100-ամյակին։ Այն հիմնված է «Կոլեկցիոների ներաշխարհում» ցուցադրության վրա։
Կրթական ծրագրի նպատակն է վերաիմաստավորել «Գաֆէսճեան Արթ Թրասթ» հավաքածուն՝ դիտարկելով այն որպես անձնական պատմությունների, հիշողությունների և արժեքների արտացոլում՝ հիմնված Ջերարդ Գաֆէսճեանի կյանքի և ժառանգության վրա։
Մասնակիցները կդառնան ժամանակի ճանապարհորդներ, որոնք կբացահայտեն ոչ միայն թանգարանի ցուցանմուշները, այլ նաև կոլեկցիոների ներաշխարհը, տեսլականը և մշակութային ժառանգության պահպանման գործում ունեցած դերը՝ իր անձնական հավաքածուի միջոցով։
Ծրագրի ստեղծագործական հատվածում մասնակիցները հնարավորություն կունենան ստեղծելու կոլաժային նկար-պատումներ ցուցադրությանը ներկայացված արվեստանմուշների փոքր լուսանկարներով՝ կապելով դրանք Ջերարդ Գաֆէսճեանի կերպարի հետ։
Կրթական ծրագիրը նախատեսված է 8 տարեկանից բարձր բոլոր տարիքի մասնակիցների և ընտանիքների համար։
Տեղեկությունների և գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել (+374) 10 54-19-32/34 հեռախոսահամարով։