- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Ես կոլեկցիոներ եմ
Ես կոլեկցիոներ եմ
Յուրահատուկ առարկաներ, արվեստի գործեր հավաքելը վաղուց հայտնի հոբբի է: Այսօր մեզ շրջապատող մարդկանց մեծ մասն ինչ-որ բան է հավաքում. նամականիշներ, մետաղադրամներ, ծովափից գտնված քարեր, խեցիներ՝ առարկաներ, որոնք եզակի են և ժամանակի ընթացքում դառնում են արժեքավոր:
Արվեստի գործերի հավաքչությունը հաճախ անձնական աճի և ինքնաբացահայտման ճանապարհորդություն է: Շատ կոլեկցիոներներ իրենց արվեստի հավաքածուների շնորհիվ պահպանում են մշակութային ժառանգությունը, հոգ են տանում արժեքավոր արվեստի գործերի մասին՝ հետագայում փոխանցելով ապագա սերունդներին։
Ոգեշնչվելով Ջերարդ Գաֆէսճեանի օրինակից՝ «Ես կոլեկցիոներ եմ» կրթական ծրագրի օգնությամբ հավակնում ենք բացահայտել ապագա կոլեկցիոներների։ Ծրագրի նպատակն է խթանել մասնակից երեխաների ու պատանիների հետաքրքրությունն ու սերը արվեստի գործերի հավաքչությամբ զբաղվելու նկատմամբ:
Տասը հանդիպումներից բաղկացած «Ես կոլեկցիոներ եմ» կրթական ծրագրի միջոցով մասնակիցներին հնարավորություն կընձեռվի ծանոթանալու տարբեր հավաքածուներին, այդ թվում նաև «Ջ․Լ․Գաֆէսճեան» հավաքածուն (Գաֆէսճեան Արթ Թրասթ)։
Տեսական և գործնական դասերի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն կերպարվեստի տեսակների, ժանրերի և ուղղությունների մասին տեղեկություններ, ինչը կօգնի իրենց ապագա հավաքածուի թեմայի ընտրության հարցում։
Մասնակցել կարող են 10-14 տարեկան երեխաներն ու պատանիները։
Մասնակցությունն անվճար է՝ պարտադիր նախնական գրանցմամբ:
Տեղեկությունների և գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել (+374) 10 54-19-32/34 հեռախոսահամարով։