- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Բացահայտելով գրաֆիկական արվեստը. խաղ-էքսկուրսիա
Բացահայտելով գրաֆիկական արվեստը. խաղ-էքսկուրսիա
Կրթական նախաձեռնություն դպրոցականների (12+) և ընտանիքների համար՝ հիմնված Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) «Տարագիրներ ու երազողներ. 20-րդ դարի սփյուռքահայ գրաֆիկայի համայնապատկեր» ցուցադրության վրա:
Տևողություն՝ ուրբաթ օրերին, նախնական գրանցմամբ
Մասնակիցներ՝ 12 տարեկանից բարձր դպրոցականներ
Ծրագրի նպատակն է՝
• Ներկայացնել «Տարագիրներ ու երազողներ. 20-րդ դարի սփյուռքահայ գրաֆիկայի համայնապատկեր» ցուցադրությունը
• Ներկայացնել գրաֆիկական արվեստի տարբեր տեխնիկաների տեսակներն ու դրանց առանձնահատկությունները
• Զարգացնել մասնակիցների մոտ գրաֆիկական արվեստի տեսակները զանազանելու հմտությունը
• Կապող օղակ հանդիսանալ դպրոցների և արվեստի բուհի միջև՝ հաստատելով ԳԱԿ-ի կարևոր դերը արվեստի կրթության բնագավառում
Ծրագրի առանցքը ԳԱԿ-ի «Տարագիրներ ու երազողներ. 20-րդ դարի սփյուռքահայ գրաֆիկայի համայնապատկեր» ցուցադրությանն է:
Ծրագրի առաջին մասում մասնակիցները Գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի բաժնի լաբորատորիայում կծանոթանան տպագրական գրաֆիկայի տեխնիկաներին և դրանց առանձնահատկություններին:
Ծրագիրը կշարունակվի ԳԱԿ «Արծիվ» սրահում, որտեղ ցուցադրության մանրամասն ներկայացմանը զուգահեռ, մասնակից դպրոցականները կփորձեն կռահել արդեն իրենց ծանոթ գրաֆիկայի տեխնիկայի տեսակները:
Կրթական ծրագրի գործընկերն է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան:
Մասնակցությունն անվճար է՝ պարտադիր նախնական գրանցմամբ:
Տեղեկությունների համար զանգահարել` (+37410) 54 19 32/34 հեռախոսահամարով