- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Ամանորն ու Սուրբ ծննդյան հրաշքը 2017
Ամանորն ու Սուրբ ծննդյան հրաշքը 2017
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ դեկտեմբերի 22-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կազմակերպվեց «Ամանորն ու Սուրբ ծննդյան հրաշքը» ընտանեկան տոնական ծրագիրը, որն այս տարի իրականացվեց Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնի հետ համագործակցությամբ:
Արդեն ավանդույթ դարձած ստեղծագործական-ժամանցային ծրագիրն անցկացվեց Կենտրոնի «Պատկերասրահ Մեկ»-ում, որտեղ մասնակից երեխաներին և նրանց ծնողներին սպասվում էին բազմաթիվ անակնկալներ: Ծրագիրը մեկնարկեց ինտերակտիվ ներկայացմամբ, որից հետո երեխաները Գաֆէսճեան արվեստի կենտրոնի աշխատակիցների և Փոքր թատրոնի դերասանների ուղղորդմամբ պատրաստեցին լուսանկարի շրջանակներ: Հաջորդիվ երեխաներն անմոռանալի հանդիպում ունեցան Ձմեռ Պապի հետ, ստացան նվերներ, ինչպես նաև զարդարեցին լուսանկարվելու համար նախատեսված «տոնական» շրջանակը, որը ծրագրի ավարտին տեղադրվեց Այցելուների կենտրոնում:
Կրթական անվճար ծրագրին մասնակցեցին 4-9 տարեկան շուրջ 150 երեխա:
Ծրագրի հովանավորն է Beeline-ը Հայաստանում: