- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Կանայք հայ արվեստում
Կանայք հայ արվեստում
«Կանայք հայ արվեստում» կրթական ծրագիրը հիմնված է 2022թ․ապրիլի 22-ից հունիսի 19-ը ԳԱԿ-ում գործող «Թերեզա Միրզոյան 100» հետահայաց ցուցադրության վրա՝ նվիրված քանդակագործի ծննդյան 100-ամյակին: Ցուցադրության շրջանակում ներկայացված են 20-րդ դարի հայ քանդակագործության մեջ կարևոր ավանդ ունեցած ականավոր արվեստագետ Թերեզա Միրզոյանի ստեղծագործությունները:
Ընդլայնելով թեման՝ կրթական ծրագրի շրջանակում, բացի Թերեզա Միրզոյանից, նաև անդրադարձ կկատարվի 20-րդ դարի այլ հայ կին արվեստագետներին, որոնց անունները ցավոք հանրային լայն շրջանակներին հայտնի չեն կամ մոռացության եզրին են:
Ծրագիրը հրաշալի առիթ է ուսումնասիրելու 20-րդ դարի հայ կին արվեստագետներին, նրանց թողած գեղարվեստական ժառանգությունը և այն արվեստային միջավայրը, որտեղ նրանք ստեղծագործել են:
Ծրագրի ամփոփիչ հատվածում մասնակիցները քարտեզի վրա կփակցնեն ներկայացված արվեստագետների ստեղծագործությունների փոքր տարբերակները, որոնք գտնվում են Երևանի տարբեր հատվածներում կամ ցուցասրահներում: Բացի այդ, մասնակիցները հնարավորություն կունենան գտնելու կին արվեստագետների ստեղծագործությունների բնօրինակները հատուկ պատրաստված բուկլետ-քարտեզների օգնությամբ:
Մասնակցել կարող են 15 տարեկանից բարձր բոլոր տարիքային խմբերը։ Մասնակցությունն անվճար է՝ պարտադիր նախնական գրանցմամբ:
Տեղեկությունների և գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել (+374) 10 54-19-32/34 հեռախոսահամարով։