Home video

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայ մշակույթի լավագույնը

Ցուցադրություններ
Տեսնել բոլորը

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: Ոգեշնչվելով իր հիմնադրի՝ Ջերարդ Լ. Գաֆէսճեանի տեսլականով, Կենտրոնն առաջարկում է բազմազան ցուցահանդեսներ, այդ թվում ներկայացնելով կարևոր ստեղծագործությունների ընտրանի Գաֆէսճեան Արթ Թրասթից: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպել է տասնյակ ցուցադրություններ, այդ թվում նախաձեռնելով հատուկ շարքեր, ինչպիսին են` Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը, Միջթանգարանային համագործակցությունը, Կին արվեստագետների ցուցադրություններ, երիտասարդ արվեստագետներին բացահայտող նախագծեր, միջազգային համագործակցություններ, փառատոնային նախաձեռնություններ և այլն

Ցուցադրություններ
16 մյս 2026 - 12 դկտ 2026
Քարպետ
Քարպետ
24 հլս 2026 - 27 սպտ 2026
Վաղարշակ Արամյան ․․․ և մետաֆիզիկա
07 օգս 2026 - 13 սպտ 2026
«Սինեսթեզիա․ բազմազգայական փորձառություն» ինտերակտիվ ցուցադրություն
09 նմբ 2009
Գրիգոր Խանջյանի որմնանկարը
09 նմբ 2009
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
09 նմբ 2009
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
09 նմբ 2009
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
09 նմբ 2009
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
09 նմբ 2009
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում
09 նմբ 2009
Սվարովսկի Բյուրեղյա պալատ
Կրթություն
Իմանալ ավելին
Կրթություն

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը իր կազմավորման տարիներից ի վեր կարևորել է թանգարանի կրթադաստիարակչական գործառույթը: Կրթությունը մշտապես եղել է Կենտրոնի առաքելության անկյունաքարերից  մեկը` այն դարձնելով թանգարանային կրթության կարևոր օջախ: ԳԱԿ-ի առաքելությանը համաձայն, մշակվել և իրականացվել են տարբեր ձևաչափերի կրթական ծրագրեր, որոնց մասնակցել են տեղական գրեթե բոլոր դպրոցները, ինչպես նաև հանրապետության մի շարք մարզային դպրոցներ: 

2017 թվականից ԳԱԿ-ում իր ակտիվ գործունեությունն է ծավալում Գաֆէսճեան պատանեկան խորհուրդը, որի նախաձեռնած ցուցադրությունների և նախագծերի շնորհիվ Կենտրոնը դարձել է սիրելի վայր բոլոր դեռահասների համար: 

Իր տասնամյա գործունեության ընթացքում ԳԱԿ-ը իրականացրել է մոտ 73 կրթական ծրագիր և նախաձեռնություն 2000 հանդիպումներով՝ տարբեր տարիքային խմբերի, դպրոցների և ընտանիքների, ինչպես նաև արվեստասեր հանրության համար, որոնք ունեցել են ավելի քան 55,000 մասնակիցներ:

ԳԱԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Օրացույց
Սոնա Պետրոսյան․ Չասված խոսքեր
  • Ամսաթիվ 11 սպտ 2026
  • Ժամ 20:00
  • Տոմսի արժեք 3,000 ֏
  • Կատարել ամրագրում +374 10 567262

«Երաժշտության Կասկադ» համերգաշարը ներկայացնում է.
Սոնա Պետրոսյան
Մենահամերգ
«Չասված խոսքեր»
Մասնակցությամբ՝ կոմպոզիտոր-դաշնակահար Մադաթ Ավանեսովի, «Ռոմանովիչ» բենդի և վոկալիստ Հրաչյա Խաչատրյանի։
Ծրագրում՝ Ռ․ Ամիրխանյան, Ա․ Սաթյան, Մ․ Ալես, Է․ Պետրոսյան, Ռ․ Ռոջերս, Է․ Վեբեր, Շ․ Ազնավուր

Իմանալ ավելին
Վերականգնման արվեստը Հայաստանում
  • Ամսաթիվ 12 սպտ 2026
  • Ժամ 12:00
  • Տոմսի արժեք Անվճար՝ նախնական գրանցմամբ
  • Կատարել ամրագրում +374 10 567262

Սեպտեմբերի 12-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի կունենա «Վերականգնման արվեստը Հայաստանում» մասնագիտական ֆորում։

2026 թվականին լրանում է հայ կերպարվեստի նշանավոր ներկայացուցիչ Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակը։ Հոբելյանական տարվա շրջանակում Գաֆէսճեան արվեստի կենտրոնում իրականացվում են նկարչին և նրա ժառանգությանը նվիրված մի շարք միջոցառումներ։

Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված միջոցառումները կշարունակվեն նաև աշնանը։ Սեպտեմբերի 12-ին Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում տեղի կունենա «Վերականգնման արվեստը Հայաստանում» մասնագիտական ֆորում։

Ֆորումի նպատակն է ներկայացնել Հայաստանում արվեստի գործերի վերականգնման արդի փորձը, ստեղծել մասնագիտական քննարկումների և փորձի փոխանակման հարթակ, ինչպես նաև հանրության համար առավել տեսանելի դարձնել վերականգնողների կարևոր և հաճախ անտեսանելի աշխատանքը։

«Վերականգնման արվեստը Հայաստանում» մասնագիտական ֆորումը կազմակերպվում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի և Հայաստանի վերականգնողների ասոցիացիայի համագործակցությամբ։

Ֆորումին պարտադիր նախնական գրանցմամբ կարող են մասնակցել արվեստի բուհերի և մասնագիտական կրթական հաստատությունների ուսանողներ, վերականգնողներ, թանգարանային և մշակութային ոլորտի մասնագետներ, ինչպես նաև վերականգնման թեմայով հետաքրքրվող անձինք։

ԳՐԱՆՑՎԵԼ ԱՅՍՏԵՂ

Ստորև ներկայացնում ենք միջոցառման ժամանակացույցը․

Սեպտեմբեր 12, 2026թ․ Հատուկ միջոցառումների սրահ

12։00 Մասնակիցների գրանցում

12։30 Բացման խոսք
Վահագն Մարաբյան
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրեն

ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏ

12։40 Վավերագրական ֆիլմի պրեմիերա` նվիրված Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին

13։00 Ներկայացնում է Գրիգոր Խանջյանի որմնանկարի վերականգնողների թիմը

Բանախոսներ՝
Նիկոլայ Միխայլով՝ վերականգնման մեթոդաբանության հեղինակ և աշխատանքների ղեկավար
Նկարիչ-վերականգնողներ` Ավետիս Ստեփանյան, Արամ Ասլանյան, Էմիլի Բարխուդարյան, Գեղեցիկ Գյուրջյան, Լուսինէ Թումանյան, Անդրանիկ Սահակյան
Մոդերատոր՝ Ելիզավետա Շիրինյան
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կրթության գծով տնօրեն

14։00 Հարց ու պատասխան, քննարկում

14։30 Ընդմիջում

ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏ

15։00 Ներկայացնում է Հայաստանի վերականգնողների ասոցիացիան
Բացման խոսք
Լիլիթ Բաչաչյան՝ Հայաստանի վերականգնողների ասոցիացիայի քարտուղար, Մատենադարանի Վերականգնման բաժնի ավագ վերականգնող

15:10 Վերականգնողի մասնագիտությունը Հայաստանում
Աստղիկ Մելքոնյան՝ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ՊՈԱԿ-ի Հնագիտական գտածոների վերականգնման բաժնի ավագ վերականգնող

15:30 Գրավոր ժառանգության վերականգնումը Մատենադարանում
Գայանե Էլիազյան՝ Հայաստանի վերականգնողների ասոցիացիայի նախագահ, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի Վերականգնման բաժնի վարիչ

15։50 Հայկական վերականգնողական ձեռագործ թղթի պատրաստումը Հայաստանում
Արտավազդ Այվազյան, Արթուր Պետրոսյան՝ Մատենադարանի Վերականգնման բաժնի ավագ վերականգնողներ

16։10 «Սալոմե» կտավի վերականգնումը
Արտաշես Աբրահամյան՝ Հայաստանի ազգային պատկերասրահի Վերականգնման և ամրակայման բաժնի ավագ նկարիչ-վերականգնող

16։30 Հնագիտական խեցեղենի մաքրման և վերականգնման հիմնախնդիրները
Տիգրան Պետրոսյան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի Թանգարանային առարկաների վերականգնման բաժին-լաբորատորիայի պետ

16:50 Երկխոսություն քարի հետ․ նյութը, քիմիան և միջավայրը վերականգնման գործընթացում
Լիանա Ղուկասյան՝ մշակութային արժեքների վերականգնող, Իտալիայի Հանրապետության Մշակույթի նախարարության կողմից որակավորված PFP1 մասնագիտացման ոլորտում (Իտալիա)

17։15 Հարց ու պատասխան, քննարկում

Իմանալ ավելին
Վարդան Խաչատրյան և բենդ. Մի սիրո գիշեր
  • Ամսաթիվ 26 սպտ 2026
  • Ժամ 20:00
  • Տոմսի արժեք 3,000 ֏
  • Կատարել ամրագրում +374 10 567262

«Երաժշտության Կասկադ» համերգաշարը ներկայացնում է.

Վարդան Խաչատրյան և բենդ
Մի սիրո գիշեր

Կատարողներ՝
Վարդան Խաչատրյան, վոկալ
Նվարդ Մարուխյան, դաշնամուր
Տիգրան Առաքելյան, բաս կիթառ
Կարեն Սարջանյան, ստեղնաշարային գործիքներ
Սմբատ Կիրակոսյան, հարվածային գործիքներ

Ծրագրում՝ Հայ և համաշխարհային փոփ-էստրադային երգեր

Իմանալ ավելին
ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐ

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում մենք հպարտությամբ ներկայացնում ենք արդի և ժամանակակից արվեստի ամենահեղինակավոր արվեստագետների գործերը՝ ինչպես Գաֆէսճեան քանդակների պարտեզում, այնպես էլ` Կասկադ համալիրի տարածքում։ Մեր հավաքածուի կարևոր բաղադրիչ են կազմում Ֆերնանդո Բոտերոյի, Ջեք Յանգերմանի, Յուե Մինջունի, Դո Հո Սուհի, Դեյվիդ Բրոյեր-Վեյլի, Գաետանո Պեշեի և Ռոբերտո Մատտայի նշանավոր աշխատանքները։ Այս մշտական ցուցադրությունները կյանքի են կոչում Կենտրոնի ժամանակակից արվեստի առաջատար միտումները Հայաստանում ցուցադրելու առաքելությունը։

Տեսնել բոլորը
Քաշել
Թանգարանի խանութ
Գնել հիմա
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բոլոր նորությունները
Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի այցը Գաֆէսճեան արվեստի կենտրոն
31 հլս 2026
Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի այցը Գաֆէսճեան արվեստի կենտրոն
Հուլիսի 31-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոն էր այցելել Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին՝ ընտանիքի անդամների, ինչպես նաև դեսպանատան մշակութային կցորդ Կլաուդիա Ֆորջիոնեի ուղեկցությամբ։
Կարդալ ավելին
ԳԱԿ շարունակական անդամներին նվիրված երեկո
18 մյս 2026
ԳԱԿ շարունակական անդամներին նվիրված երեկո
Թանգարանների միջազգային օրը ևս մեկ հնարավորություն է արժևորելու թանգարանների դերը և շնորհակալություն հայտնելու այն մարդկանց, ովքեր մեր կողքին են։ Այս տարի Թանգարանների միջազգային օրը նշանավորվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) շարունակական անդամների համար նախատեսված հատուկ միջոցառմամբ, որը տեղի ունեցավ վերջերս վերաբացված «Խանջյան» սրահում։
Կարդալ ավելին
Թանգարանային գիշերը ԳԱԿ-ում - 2026
16 մյս 2026
Թանգարանային գիշերը ԳԱԿ-ում - 2026
2026 թվականին «Թանգարանային գիշեր» միջոցառումը նշվեց մայիսի 16-ին։ Թանգարանների միջազգային օրվա թեման էր՝ «Թանգարանները միավորում են բաժանված աշխարհ»։
Կարդալ ավելին
Հայտարարություն
18 ապր 2026
Հայտարարություն
Հաշվի առնելով Ազգային ժողովի ընտրությունների առնչությամբ իրականացվող քաղաքական գործընթացները, այդ թվում՝ սպասվող նախընտրական քարոզչությունը, հավաքները (երթերը),  Թանգարանը դիմում է բոլոր կուսակցություններին՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարածքում, այդ թվում՝ Կասկադ համալիրում և Թամանյան պուրակում քաղաքական գործունեություն ծավալելուց ձեռնպահ մնալու խնդրանքով:
Կարդալ ավելին
Գիրք նվիրելու օրը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
20 փտր 2026
Գիրք նվիրելու օրը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
Գիրք նվիրելու օրը գեղեցիկ ավանդույթ է դարձել Գաֆէսճեան արվեստի կենտրոնում դեռևս 2019 թվականից։
Կարդալ ավելին
Փարիզի Ժորժ Պոմպիդու կենտրոնի նախագահ Լորան Լը Բոնի այցը Գաֆէսճեան արվեստի կենտրոն
14 փտր 2026
Փարիզի Ժորժ Պոմպիդու կենտրոնի նախագահ Լորան Լը Բոնի այցը Գաֆէսճեան արվեստի կենտրոն
Փետրվարի 14-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում հյուրընկալեցինք աշխարհի կարևորագույն արվեստային հաստատություններից մեկի՝ Փարիզի Ժորժ Պոմպիդու կենտրոնի նախագահ Լորան Լը Բոնին, կենտրոնի գրասենյակի ղեկավար Ան Լեհուին և կենտրոնի զարգացման բաժնի ներկայացուցիչ Սիրիել Լուրդին։
Կարդալ ավելին
Ջերարդ Գաֆէսճեան 100 - Նամականիշի մարում
30 հնս 2025
Ջերարդ Գաֆէսճեան 100 - Նամականիշի մարում
Հունիսի 30-ին «Հայփոստ» ընկերության կողմից շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Ջերարդ Գաֆէսճեանի ծննդյան 100-ամյակ» թեմային:
Կարդալ ավելին
Թանգարանային գիշերը ԳԱԿ-ում - 2025
17 մյս 2025
Թանգարանային գիշերը ԳԱԿ-ում - 2025
2025 թվականին «Թանգարանային գիշեր» միջոցառումը նշվեց մայիսի 17-ին։  Թանգարանների միջազգային օրվա թեման էր՝ «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում»։
Կարդալ ավելին
«Պարի տոնը ազգային ոգով»
27 ապր 2025
«Պարի տոնը ազգային ոգով»
«Պարի տոնը ազգային ոգով» մշակութային միջոցառումը նվիրված էր Պարի միջազգային օրվան և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հիմնադիր, մեծ բարերար և գործարար Ջերարդ Գաֆէսճեանի 100-ամյակին։
Կարդալ ավելին
«Ջերարդ Լ․ Գաֆէսճեան-100» հուշադրամի շնորհանդես
25 ապր 2025
«Ջերարդ Լ․ Գաֆէսճեան-100» հուշադրամի շնորհանդես
Ապրիլի 25-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) «Խանջյան սրահում տեղի ունեցավ Ջերարդ Գաֆէսճեանի 100-ամյակին նվիրված ոսկե հուշադրամի շնորհանդեսը։
Կարդալ ավելին