Յուե Մինջուն
Յուե Մինջունը չինական ժամանակակից արվեստի ամենաճանաչված դեմքերից է ։
Ցինիկ ռեալիզմ շարժման առանցքային ներկայացուցիչ չինացի արվեստագետ Յուե Մինջունը (ծնվ. 1962 թ.) ստեղծում է վարդագույն դեմքերով, աչքերն ու լայն ժպիտը դեմքներին սառած գրոտեսկային կերպարներ, որոնք միաժամանակ հանդես են գալիս որպես ինքնանկար և կոլեկտիվ հոգեվիճակի արտահայտություն։ Տյանանմենի հրապարակի 1989 թվականի իրադարձություններից հետո ձևավորված մթնոլորտում Յուեն իր արվեստում օգտագործում է հեգնանք, սև հումոր և կրկնություն՝ անդրադառնալով անհատականության ճնշմանը և ժամանակակից կյանքի ներսում զգացվող հոգեբանական շփոթությանը։
Գաֆէսճյան քանդակների պարտեզում տեղադրված չժանգոտվող պողպատից նրա անանուն քանդակը պատկերում է ծնկած, ձեռքերը խաչած կերպար՝ դեմքին սառած, մոլագար ժպիտով։ Մեծածավալ և հայելային մակերեսով այս գործը արտացոլում է դիտողին և միջավայրը՝ ստեղծելով միաժամանակ տեսողական ու հոգեբանական բախում։ Ինչպես Յուեի շատ աշխատանքներում, այստեղ ևս հումորն ու անհանգստությունը միահյուսված են՝ առաջ բերելով թե՛ ծիծաղ, թե՛ տագնապ։