ՍՏԵՂԾԻՐ ՔՈ ՇՐՋԱՅՑԸ

«Ստեղծիր քո շրջայցը» ինտերակտիվ առցանց հարթակ


Այս կրթական նախաձեռնության նպատակն է կազմակերպել երեխաների և դեռահասների ինտելեկտուալ ժամանցը՝ առնչակից դարձնելով նրանց Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ցուցադրված արվեստանմուշներին: «Ստեղծիր քո շրջայց»-ում զետեղված առաջադրանքները խթանում են մասնակիցների վերլուծական մտածողությունը, ստեղծագործական ներուժն ու երևակայությունը: Ընդ որում, հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ է անձամբ այցելել Գաֆէսճեան արվեստի կենտրոն և տեղում կատարել առաջադրանքները: 

«Ստեղծիր քո շրջայցը» հարթակի առաջադրանքների ինտերակտիվ բնույթը երեխաների համար ապահովում է ակտիվ մասնակցային միջավայր, որում նրանք ոչ միայն զուտ դիտում են արվեստի նմուշները, այլև վերարտադրում և վերաիմաստավորում իրենց տեսածը: 

Սկսիր շրջայցը
Հարթակը ստեղծվել է Beeline-ի հովանավորությամբ:
alt