Ֆերնանդո Բոտերո
Ֆեռնանդո Բոտերոն անկասկած ամենաճանաչված կոլումբիացի արվեստագետն է աշխարհում։
Կոլումբացի արվեստագետ Ֆերնանդո Բոտերոն (1932-2023) 20-րդ դարի ականավոր արվեստագետներից է: Իր կարիերան սկզբում սկսել է որպես նկարիչ, իսկ հետո 1970-ականներին անցել է նաև քանդակագործությանը։ Մարմինների չափազանցված պատկերման իր ինքնատիպ ոճով հայտնի Բոտերոն ստեղծագործում է տարբեր տեխնիկաներում: Ինչ վերաբերում է նրա փքված ֆորմաներին, Բոտերոն հիշում է, որ իր ստեղծագործական ճանապարհի սկզբում «ոգեշնչված էր այս վայրի համաչափությունների պլաստիկ դինամիկայով»՝ հայտնաբերելով արտահայտման այս ձևը որպես արդյունավետ «միջոց այնպիսի պլաստիկական լեզու ստեղծելու, որը կլինի ազդեցիկ և կհուզի մարդկանց»: Այս մոտեցումը այնքան ինքնատիպ դարձավ, որ ստացավ «Բոտերիզմո» անվանումը, որին հատուկ է ոչ միայն ֆորմաների չափազանցված պատկերումը, այլև այն հումորը, որը ցանկացած դիտողի դեմքին ժպիտ է առաջացնում․ մի զգացում որ միավորում է բոլորին անկախ սեռից, տարիքից և ազգությունից։
Իր երեք մեծ բրոնզե ստեղծագործությունները` «Կատու» (1999), «Հռոմեացի զինվոր» (1986) և «Ծխող կին» (1987) գտնվում են Գաֆէսճեան Արթ Թրասթ հավաքածուում և ներկայումս ցուցադրված են Գաֆէսճեան քանդակների պարտեզում՝ դառնալով մեր գլխավոր աշխատանքները: Բոտերոն հատկապես կարևոր արվեստագետ է՝ հաշվի առնելով, որ «Կատուն» առաջին աշխատանքն էր, որ ժամանեց Երևան 2002 թվականին։