15 հկտ 2026 - 17 հնվ 2027

CYFEST 17

«CYFEST»-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացնում են «Natura Naturans. Մարդիկ, Բնություն, Բնապատկեր» ցուցադրությունը՝ համախմբելով ավելի քան 35 միջազգային արվեստագետների աշխատանքներ։ Նախագիծը ժամանակակից մեդիա արվեստը երկխոսության մեջ է դնում «Օրգանական դպրոցի» ժառանգության և գույնի, լույսի, տարածության, շարժման ու ընդլայնված ընկալման ոլորտում նրա փորձարարությունների հետ։ Այս բազմազան գեղարվեստական մոտեցումների միջոցով ցուցադրությունը քննում է, թե ինչպես է ձևավորվում մեր աշխարհընկալումը՝ տեսանելի և սովորական զգայական ընկալման սահմաններից դուրս գործող ուժերի ու գործընթացների ազդեցությամբ։ Արևի լույսը, մագնիսական դաշտերը, երկրաբանական նյութը, կենսաբանական ձևերը, տիեզերական ճառագայթումը և էլեկտրամագնիսական ազդանշանները այստեղ դառնում են մեր ընկալման ուսումնասիրության յուրօրինակ միջոցներ՝ բացահայտելով, թե ինչպես է այն ձևավորվում տեխնոլոգիայի և մեզ շրջապատող նյութական աշխարհի փոխազդեցության տիրույթում։

 

«CYFEST 17» փառատոնը պատիվ ունի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ներկայացնելու «Natura Naturans» (լատ․՝ «բնություն ստեղծող բնություն») ցուցահանդեսը, որը բովանդակալից երկխոսություն է ծավալում Կասկադի ճարտարապետության և տարածական ռիթմի հետ։ Ներքին և արտաքին տարածքների փոխհարաբերությունը, ուղղահայաց շարժումը, դիտակետերի փոփոխությունը, բնական լույսը և շրջակա քաղաքային միջավայրը սերտորեն արտացոլում են ցուցահանդեսի հետաքրքրությունը լույսի, ընկալման, նյութական գործընթացների և տեխնոլոգիական համակարգերի նկատմամբ։ Այս համատեքստում Կասկադը դառնում է ավելին, քան ցուցադրության վայր․ այն «Natura Naturans» ցուցահանդեսի անմիջական փորձառության և ըմբռնման անբաժանելի մասն է։

Հանրային ծրագիրը լրացնում է ցուցահանդեսը՝ ներառելով պերֆորմանսներ, քննարկումներ, ձայնային աշխատանքներ և շարժվող պատկերներ։ Բացման երեկոյան Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարբեր հատվածներում կներկայացվեն մի շարք պերֆորմանսներ:

 

Համադրողներ`
Աննա Ֆրանց, Ելենա Գուբանովա, Սիլվիա Բուրինի, Ջուզեպպե Բարբիերի, Արմեն Եսայանց, Մարինե Կարոյան, Ալեքսանդրա Դեմենտևա, Բարբարա Լոնդոն, Դիեգո Ագիրե Ֆերնանդես, Սերգեյ Կոմարով, Լիդիա Գրյազնովա, Վիկտորիա Իլյուշկինա, Ժերոմ Նիվե-Կարզոն

 

Արվեստագետներ`
AES+F (Գերմանիա/ԱՄՆ), Մարինա Ալեքսեևա (Ռուսաստան), Մարսելա Արմաս (Մեքսիկա), Էնդի Բարթ (Իսպանիա), Լիզա Մարա Բատակի (Իտալիա), Լյուդմիլա Բելովա (Ռուսաստան/Չեռնոգորիա), Էլի Բոլար (Ֆրանսիա/Բելգիա), CAA (CYLAND Audio Archive՝ միջազգային), Ալեքսանդրա Դեմենտևա (Բելգիա), Աննա Ֆրանց (ԱՄՆ), Հարություն Կալենց (Լիբանան/Հայաստան), Ելենա Գուբանովա և Իվան Գովորկով (Ռուսաստան), Հակոբ Հակոբյան (Եգիպտոս/Հայաստան), Սուն Նամ Հան (Ճապոնիա), Չժուան Հան (Ֆրանսիա), Առնաուդտ Յակոբս (Բելգիա), Սերգեյ Կիշչենկո (Իտալիա), Սերգեյ Կոմարով (Հայաստան) և Լիդիա Գրյազնովա (Միացյալ Թագավորություն), Ալեքսեյ Կոստրոմա (Գերմանիա), Անն-Սառա Լը Մյոր (Ֆրանսիա), Ուիլյամ Լաթամ (Միացյալ Թագավորություն), Դիեգո Լիեդո (Մեքսիկա), Նատալյա Լյախ (Ֆրանսիա), Լև Մանովիչ (Հարավային Կորեա), Տուուլա Նյարհինեն (Ֆինլանդիա), Աննա Օտսոլայնեն (Էստոնիա), Յաանիկա Պեեռնա (Էստոնիա/ԱՄՆ/Պորտուգալիա), Մատվեյ Պեշկով (ԱՄՆ) և Ալեքսանդր Բոչկով (Ռուսաստան/Հայաստան), Մարիաթերեզա Սարտորի (Իտալիա), Դմիտրի Շիշով (Ռուսաստան), Սուրեն Թադևոսյան (Հայաստան), Կուն Թեյս (Բելգիա), Ռեգի Թիմերմանս և Բեատրեյս Ալբերս (Բելգիա/Ֆրանսիա), Էրիկ Վերնես (Ֆրանսիա), Մաթյո Զուրստրասեն (Բելգիա)։

 

«CYFEST 17» փառատոնը կազմակերպվում է «CYLAND» հիմնադրամի կողմից՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համագործակցությամբ։ Նախագծի գլխավոր հովանավորն է «Frants» հիմնադրամը։

Նախագիծն իրականացվում է Վենետիկի Կա’ Ֆոսկարի համալսարանի, Ռուսական, Կենտրոնական Ասիայի և Կովկասյան արվեստի ուսումնասիրության կենտրոնի (CSAR), MOMus (Արդի արվեստի թանգարան) — Կոստակի հավաքածուի, «ARé Fest»-ի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Ինժեներական քաղաքի և «Art in Country of Tokyo» (AICOT)-ի հետ համագործակցությամբ։

 

«Natura Naturans. Մարդիկ, Բնություն, Բնապատկեր» ցուցահանդեսը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կգործի մինչև 2027 թվականի հունվարի 17-ը։

ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում