09 նմբ 2009

Սվարովսկի Բյուրեղյա պալատ

Սվարովսկի Բյուրեղյա պալատ

Սվարովսկի Բյուրեղյա պալատ

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացնում է Վինսենթ Վան Դույզենի, Թորդ Բունթյեի, Գեորգ Բալդելի, Մայքլ Անաստասիադեսի և Դիլլեր Սկոֆիդիո + Ռենֆրո դիզայներական ընկերության հեղինակած Սվարովսկի Բյուրեղյա պալատի ջահերի ընտրանին: 

Սվարովսկի Բյուրեղյա պալատը շրջադարձային նախագիծ է, որն օգտագործելով սրահատ բյուրեղապակու զգայական գեղեցկությունը, ստեղծել է լույսի և դիզայնի 
համադրությամբ եզակի օրինակներ: Նորովի արժևորելով ու մեկնաբանելով ջահի ավանդական մոտեցումները՝ Սվարովսկի Բյուրեղյա պալատը կոտրում է կարծրատիպերը և նոր էջ բացում լուսավորության, արվեստի և դիզայնի պատմության մեջ: Նախագծի շրջանակում իրենց ներդրումն են ունեցել աշխարհի լավագույն  դիզայներները և դիզայներական ընկերությունները:

Սվարովսկի Բյուրեղյա պալատ շարքի հիրավի ամենատպավորիչ մտահղացումը՝ «Կասկադ» ջահը, ստեղծվել է 2003 թ. բելգիացի ճարտարապետ և դիզայներ Վինսենթ Վան Դույզենի կողմից: 
Վինսենթ Վան Դույզենի  գեղագիտությանը բնորոշ է նրբագեղության և պարզության համադրությունը, որտեղ նախընտրությունը տրվում է պարզ և ամփոփ ձևերին:

Հոլանդացի դիզայներ Թորդ Բունթյեի «Ծաղկունք» շարքը ներկայացված է թանկարժեք քարերի ճյուղերից միահյուսված նրբագեղ ջահերի տեսքով: 
Նրա աշխատանքներում շեշտը հավասարապես դրված է և հուզականության և դիզայնի վրա: Թորդ Բունթյեն հավատում է, որ մոդեռնիզմը դեռ չի նշանակում մինիմալիզմ, ժամանակակից դիզայնը չպետք է հեռանա ավանդույթներից, իսկ տեխնոլոգիան՝ մարդուց և զգացմունքներից: 

Ավստրիացի դիզայներ Գեորգ Բալդելի «Լուսատուփը» Սվարովսի բյուրեղներից պատրաստված ջահ է, որ համալրել է Սվարովսի Բյուրեղյա պալատի հավաքածուն 2002թ-ին: Անձամբ Բալդելը նկարագրում է այս ստեղծագործությունը` որպես հսկայական սառցե բեկոր, որը ճախրում է օդում՝ շողշողալով ներսից ու դրսից: «Լուսատուփը» ստեղծված է մի շարք հորինվածքներով, այդ թվում՝ հորիզոնական և ուղղահայաց:

«Տալսա 2» ջահի դիզայներ Մայքլ Անաստասիադեսը, ոգեշնչվելով տորնադոյի կործանիչ ուժի գեղեցկությամբ, համադրում է ոլորապտույտ սվարովսի բյուրեղյա շղթաներ՝ ստեղծելով լույսի և քամու ներշարժում:

  • Տեսադարան
    Լուսանկարներ և տեսանյութեր ցուցադրության բացումից
    Իմանալ ավելին
ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում