Թանգարանային գիշերը ԳԱԿ-ում - 2025
2025 թվականին «Թանգարանային գիշեր» միջոցառումը նշվեց մայիսի 17-ին։
Թանգարանների միջազգային օրվա թեման էր՝ «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում»։
Գաֆէսճեան արվեստի կենտրոնն այդ առթիվ պատրաստել էր բազմաբովանդակ և հագեցած ծրագրեր`
«Ժամանակի ճանապարհորդներ» կրթական ծրագիր՝ նվիրված Ջերարդ Գաֆէսճեանի 100-ամյակին
«Արվեստ և երազներ» կրթական ծրագիր՝ հիմնված «Վալենտին Պոդպոմոգով. Երազներ կյանքի ու մահվան մասին» ցուցադրության վրա
Գաֆէսճեան պատանեկան խորհրդի «Ստվերից այն կողմ» վիդեո արտ նախագիծ
Ցուցադրությունների շրջայց՝ համադրողի ուղեկցությամբ (հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով)
«Զադիկ Զադիկյան. Վերադարձ» ցուցադրություն
«Վալենտին Պոդպոմոգով. Երազներ կյանքի ու մահվան մասին» ցուցադրություն
Բացօթյա համերգ․ «Հող Արթուն» էթնո-էլեկտրո նախագիծ