- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Վերա-երևակայիր քանդակը
Վերա-երևակայիր քանդակը
Կրթական ծրագիր դպրոցների և ընտանիքների համար (6+)՝ հիմնված Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) «Արա Հարությունյան. մոնումենտալ երևակայում» ժամանակավոր ցուցադրության վրա:
Տևողություն՝ ապրիլ – հունիս, 2018
Ուրբաթ, շաբաթ օրերին, նախնական գրանցմամբ
Ծրագրի նպատակն էր հայ անվանի քանդակագործ Արա Հարությունյանի հաստոցային և մոնումենտալ քանդակների օրինակով ներկայացնել և քննարկել քանդակը որպես արվեստի տեսակ, ներկայացնել Արա Հարությունյանի կյանքն ու գեղարվեստական ժառանգությունը, զարգացնել մասնակիցների ստեղծագործականությունը, քննադատական միտքն ու տեսողական ունակությունները, ընդլայնել ԳԱԿ-ի հասանելիությունը տեղական դպրոցներին ու ընտանիքներին՝ հաստատելով Կենտրոնի կարևոր դերը արվեստի կրթության բնագավառում:
Ծրագիրը մեկնարկեց ԳԱԿ-ի Ստեղծագործական սրահում քանդակի, նրա ձևերի և հիմնական տեխնիկաների շուրջ քննարկումով և դիդակտիկ տեսանյութի ներկայացմամբ, որոնց առանցքում կլինեն Արա Հարությունյանի ստեղծագործությունները: Քննարկման վերջում մասնակիցները հնարավորություն ունենցան ծանոթանալու ցուցադրության շրջանակներում լայնորեն ներկայացված տարբեր քանդակագործական նյութերի:
Ծրագիրը շարունակվում էր ցուցասրահում, որտեղ խմբերը մասնակցում էին ինտերակտիվ «քանդակաորսի». 1-6-րդ դասարանցիները կբացահայտեն քանդակները վերջիններիս ուրվագծերի, իսկ ավագ խմբերը՝ թեմատիկ հարցերի միջոցով:
«Քանդակաորսի» վերջում մասնակիցները կնկարեն ընտրված քանդակը և վերաերևակայելով քանդակագործի ստեղծագործությունը` կստեղծեն նոր պատումներ դրանց շուրջ:
Ծրագրի հովանավոր՝ Beeline Armenia ընկերություն