- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Արվեստ–բնություն–արվեստ
Արվեստ–բնություն–արվեստ
«Արվեստ–բնություն–արվեստ» կրթական ծրագիրը՝ հիմնված է «Գաֆէսճեան Արթ Թրասթ»-ից ընտրված արվեստանմուշների վրա:
Ծրագրի գլխավոր նպատակն է բնագիտական առարկաների ուսուցումը միջին դասարանների աշակերտների համար դարձնել առավել պատկերավոր և ընկալելի՝ դպրոցում ձեռք բերված գիտելիքներն ամրապնդելով թանգարանում ցուցադրվող արվեստի գործերի ուսումնասիրության միջոցով։ Ծրագիրը նպաստում է նաև թանգարանի՝ որպես ակտիվ կրթական միջավայրի ընկալմանը՝ համադրելով բնագիտական գիտելիքը, արվեստի ճանաչողությունն ու ստեղծագործական աշխատանքը։
Շրջայցի ընթացքում մասնակիցները ծանոթանում են Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ցուցադրված ծաղկային մոտիվներ ունեցող արվեստանմուշներին։ Դիտարկման և քննարկման միջոցով բացահայտում են արվեստի գործերում արտացոլված բուսական ձևերը, համեմատում իրական բույսերի արտաքին առանձնահատկությունները դրանց գեղարվեստական մեկնաբանությունների հետ և քննարկում, թե ինչպես են տարբեր արվեստագետներ ընկալել ու ներկայացրել բնությունը։
Ստեղծագործական սրահում մասնակից աշակերտները սահիկաշարի օգնությամբ ներկայացնում են իրենց նախապես հանձնարարված ծաղկավոր բույսերը։ Ծրագրի ստեղծագործական հատվածում նկարում են նատյուրմորտներ իրենց ուսումնասիրած ծաղիկներով՝ ամրապնդելով նյութը և զարգացնելով իրենց ստեղծագործական մտածողությունը։
Կրթական ծրագիրը նախատեսված է միջին դասարանների աշակերտների (5-րդ և բարձր) համար։
Տեղեկությունների և գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել (+374) 10 54-19-32/34 հեռախոսահամարով։