- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Երկրորդ հայացք․ տեսանելիից դեպի անտեսանելին
Երկրորդ հայացք․ տեսանելիից դեպի անտեսանելին
«Երկրորդ հայացք. տեսանելիից դեպի անտեսանելին» կրթական ծրագիրը հիմնված է «Վաղարշակ Արամյան ․․․ և մետաֆիզիկա» ցուցադրության վրա:
«Երկրորդ հայացք»-ը ոչ թե պարզապես դիտելու մեթոդ է, այլ մարդու ընկալման մասին փորձառություն։ Ծրագիրը հիմնված է այն գաղափարի վրա, որ արվեստը հնարավորություն է տալիս տեսնել ոչ միայն արտաքին կերպարը, այլև այն, ինչը թաքնված է տեսանելիի սահմաններից անդին։
Ծրագրի նպատակն է բացահայտել Վաղարշակ Արամյանի արվեստը և նպաստել նրա ստեղծագործությունների խորքային ընկալմանը՝ ուսումնասիրելով, թե ինչպես է պատկերային լեզուն դառնում մարդու ներաշխարհի արտահայտման միջոց։
Շրջայցի ընթացքում մասնակիցներին կներկայացվի Արամյանի ստեղծագործությունների կապը 20-րդ դարի արվեստի առանցաքային ուղղությունների՝ էքսպրեսիոնիզմի, կուբիզմի, սյուրռեալիզմի և մետաֆիզիկական նկարչության հետ։ Ծրագրի ստեղծագործական հատվածում մասնակիցներին կառաջարկվի ընտրել որևէ հոգեվիճակ և ստեղծել դիմանկար, որի նպատակը ոչ թե արտաքին նմանության, այլ այդ հոգեվիճակի պատկերային արտահայտումն է։
Տեղեկությունների և գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել (+374) 10 54-19-32/34 հեռախոսահամարով։