- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Իմ տիեզերքի գույները
Իմ տիեզերքի գույները
«Իմ տիեզերքի գույները» կրթական ծրագիրը հիմնված է «Քնարիկ Վարդանյան․ ժամանակ, տարածություն, շարժում» ցուցադրության վրա:
Կրթական ծրագրի նպատակն է բացահայտել 20-րդ դարի հայ կերպարվեստի լուսանցքներում մնացած կին արվեստագետ Քնարիկ Վարդանյանի տիեզերական գույների աշխարհը՝ մասնակիցներին ներգրավելով արվեստի զգայական և երևակայական աշխարհի մեջ։
Ինտերակտիվ շրջայցի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն Քնարիկ Վարդանյանի ցուցադրությունը՝ ուշադրություն դարձնելով ստեղծագործությունների թեմատիկ ու ժանրային առանձնահատկություններին։
Ծրագրի ստեղծագործական հատվածում մասնակիցները հնարավորություն կունենան ստեղծելու տիեզերքի թեմայով աշխատանքներ՝ զարգացնելով իրենց երևակայությունն ու զգայական ըմբռնումը՝ գույների, ձևերի, լույսի և տարածության ընկալման միջոցով։
Կրթական ծրագիրը նախատեսված է 8 տարեկանից բարձր բոլոր տարիքի մասնակիցների և ընտանիքների համար։
Տեղեկությունների և գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել (+374) 10 54-19-32/34 հեռախոսահամարով։