- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Քաղաք «Հունդերթվասեր»
Քաղաք «Հունդերթվասեր»
«Քաղաք «Հունդերթվասեր» կրթական ծրագիրը նախատեսված էր 14 տարեկանից բարձր պատանիների և մեծահասակների համար և իրականացվում էր «Ֆրիդենսրայխ Հունդերթվասեր. Ռեգենթագ» ցուցահանդեսի շրջանակներում:
Ծրագրի առաջին մասում մասնակիցները շրջայց էին ունենում ցուցասրահում, ծանոթանում Հունդերթվասերի ստեղծագործություններին, նրա հիմնական գաղափարներին և նկարչական ոճին:
Հաջորդիվ` կենտրոնի Ստեղծագործական սրահում ներկայացվում էր նյութ Հունդերթվասերի ճարտարապետական կառույցների մասին, որից հետո մասնակիցներն ընտրում էին Երևան քաղաքի շինություններից մեկը և ներշնչված ավստրիացի արվեստագետի ճարտարապետական և բնապահպանական մոտեցումներից, ստեղծում էին այդ շինության «Հունդերթվասերյան» մանրակերտը: Ծրագրի ավարտին կազմակերպվեց մանրակերտերի ցուցադրությունը Կենտրոնի «Երեք սուզորդների» ջրավազանում:
«Քաղաք Հունդերթվասեր» ծրագրի շրջանակներում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում էր «Ուրբանլաբ Երևան» ճարտարապետական գրասենյակի և ճարտարապետ Բազգեն Բրուտյանի հետ:
Ծրագրի հովանավորն էր Beeline Armenia-ն: