- Գլխավոր էջ
- Կրթություն
-
Իմ Կասկադը՝ աստիճան առ աստիճան
Իմ Կասկադը՝ աստիճան առ աստիճան
«Իմ Կասկադը՝ աստիճան առ աստիճան» ծրագիրը հիմնված է «Կասկադը հիշողության մեջ» ցուցադրության վրա։
Կրթական ծրագրի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել Կասկադ համալիրի ճարտարապետական և գեղարվեստական արժեքներին՝ ուսումնասիրելով համալիրի արտաքին հատվածի որմնաքանդակները։
Կրթական ծրագրի մեկնարկը տրվում է Ալեքսանդր Թամանյանի արձանից։ Շրջայցի ընթացքում մասնակիցները ծանոթանում են Կասկադ համալիրի կառուցման պատմությանը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում արտաքին հատվածների որմնաքանդակներին, դրանց խորհրդանշական իմաստին ու պատմությանը։
Մասնակիցները նաև դիտում են «Կասկադը հիշողության մեջ» ցուցադրությունը, ծանոթանում Կասկադ համալիրի պատմական և մշակութային նշանակությանը, բացահայտում Գաֆէսճեան արվեստի կենտրոն դարձած Կասկադ համալիրի պատմությունը։
Ծրագրի ստեղծագործական հատվածում մասնակիցները պատրաստում են Կասկադ համալիրի թղթե կոնստրուկցիաներ՝ յուրովի գունավորելով և զարդարելով դրանք։
Կրթական ծրագիրը նախատեսված է 8 տարեկանից բարձր բոլոր տարիքի մասնակիցների և ընտանիքների համար։
Տեղեկությունների և գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել (+374) 10 54-19-32/34 հեռախոսահամարով։