27 սպտ 2025 - 28 դկտ 2025

«Կասկադը հիշողության մեջ» ցուցադրության վերադարձ

Կառույցը, որտեղ այսօր գտնվում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հայտնի է իբրև «Կասկադե: Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը (1878–1936) ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները ջրվեժների ու պարտեզների հսկայական կանաչ տարածքով, որը պետք է սկիզբ առներ քաղաքի ամենաբարձր բլուրներից մեկից` փաստորեն այն տեղից, որտեղ այսօր գտնվում է «Կասկադե համալիրը: 1960-ականներին այս տեղում ճարտարապետ Վարդան Հյուսյանի (1927-2002) նախագծով կառուցվեց շատրվան, որն առանձնանում էր յուրօրինակ խճանկարով: Խճանկարի հեղինակն էր քանդակագործ Դերենիկ Դանիելյանը (1912-1994): Վայրն արդեն իսկ այդ ժամանակ մեծապես սիրվեց երևանցիների կողմից:

1970-ականների վերջին Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանը որոշեց կյանքի կոչել նոր նախագիծ: Ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի (1926-2014), Սարգիս Գուրզադյանի (1929-2015) և Ասլան Մխիթարյանի (ծնվ. 1947թ.) նախագիծը լի էր հետաքրքիր մտահղացում-ներով. դրանք են մոնումենտալ արտաքին աստիճանները, ներսի երկար շարժասանդուղք-ներով թունելը, սրահների, բակերի և բացօթյա պարտեզների բարդ ցանցըª զարդարված հայոց հարուստ պատմության և ազգային մոտիվներով կերտված բազմաթիվ զարդաքանդակներով:

«Կասկադե-ի շինարարությունը մեկնարկեց 1970-ականների վերջին, սակայն դադարեցվեց 1988թ. երկրաշարժի և 1991թ. Խորհրդային Միության փլուզման հետևանքով: Անկախության և ժողովրդավարական համակարգին անցմանը զուգահեռ Հայաստանը թևակոխեց նաև տնտեսական ծայրահեղ դժվարությունների ժամանակաշրջան, և Կասկադն ավելի քան մեկ տասնամյակ մնաց խորհրդային ժամանա-կաշրջանից ժառանգված, անտեսված մասունք:

 2002թ. «Գաֆէսճեան Թանգարանե հիմնադրամը, համագործակցելով Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, նախաձեռնեց «Կասկադե համալիրի վերականգնումը:

Շուրջ 7 տարվա շինարարական աշխատանքներից հետո, 2009թ. նոյեմբերին  «Կասկադե համալիրն իր 10 նոր ցուցասրահներով վերաբացվեց որպես Գաֆէսճեան արվեստի կենտրոնª կրելով իր հիմնական բարերար Ջերարդ  Լ. Գաֆէսճեանի անունը:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայ մշակույթի լավագույնը: Ոգեշնչվելով իր հիմնադրիª Ջերարդ Լ. Գաֆէսճեանի տեսլականով, Կենտրոնն առաջարկում է բազմազան ցուցահանդեսներ, այդ թվում ներկայացնելով կարևոր ստեղծագործությունների ընտրանի Ջերարդ Լ. Գաֆէսճեանի հավաքածուից: Հավատարիմ իր առաքելությանը, ԳԱԿ-ը ցուցադրում է ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, կազմակերպում դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր և կրթական ծրագրեր:

Գաֆէսճեան քանդակների պարտեզը, որտեղ ցուցադրվում են աշխարհահռչակ արվեստագետների աշխատանքներ, առանձնանում է արվեստի մոտիվներով իր ծաղկային յուրօրինակ ձևավորմամբª նոր շունչ և գեղեցկություն հաղորդելով միջավայրին:

Տարեկան ավելի քան մեկ միլիոն այցելու հյուրընկալող Կենտրոնն այսօր դարձել է տարածաշրջանի կարևորագույն մշակութային կիզակետերից մեկը:

Իր 16-ամյա գործունեության ընթացքում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը կազմակերպել է.

•  80  ցուցադրություն,

•  74 կրթական ծրագիրª  2.000 հանդիպում, 55.000 մասնակից,

• 880 համերգային ծրագիր` 58.000 հանդիսատես,

• 200 հանրային միջոցառում` բազմահազար այցելուներ:

Կասկադի վիճակագրություն.

Աստիճանների թիվը` 572

Կասկադի հիմքից մինչև գագաթ` 302 մ

Հիմքից մինչև վերին հարթակ` 450 մ

Լայնությունը` 50 մ

Թեքությունը` 15 աստիճան

ՄՇՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
«Սասունցի Դավիթ» Որմնաքանդակ
Արտաքին հարթակներ
Արտաքին հարթակներ
Շարժասանդուղքների սրահ
Շարժասանդուղքների սրահ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Գաֆէսճեան քանդակների պարտեզ
Կոլեկցիոների ներաշխարհում
Կոլեկցիոների ներաշխարհում