17 մյս 2025 - 18 մյս 2025

Ստվերից այն կողմ

«Ստվերից այն կողմ» նախագիծը Գաֆէսճեան պատանեկան խորհրդի յոթ անդամների կողմից ստեղծված խմբային վիդեո արտ աշխատանք է։ Նախագծի միջոցով պատանիները հնչեցնում են իրենց երբեմն անլսելի ձայնը` ստեղծելով իրենց զգացմունքներն ու հայացքներն արտահայտելու միասնական արվեստային հարթակ: Աշխատանքը բաղկացած է 11 փոխկապակցված տեսանյութերից, որոնցից յուրաքանչյուրն ուսումնասիրում է տարբեր թեմաներ՝ ներշնչված անձնական և միասնական փորձից։ Նոր տեխնոլոգիաների կիրառումը ոչ միայն պահպանում է ինքնաարտահայտման այս եղանակը, այլ նաև վերաիմաստավորում մշակութային նարատիվներ փոխանցելու և ընկալելու միջոցները։ 

Վիդեոները միավորվում են համահունչ ամբողջության մեջ՝ խորհրդանշելով, թե ինչպես է յուրաքանչյուր անհատական ձայն նպաստում ընդհանուր տեսլականին։ Այս կոլեկտիվ մոտեցումը կամուրջ է ստեղծում անցյալից դեպի ապագա՝ համադրելով ավանդական պատումը ժամանակակից միջոցների հետ։ Այստեղ պահպանվում և կարևորվում են մշակութային արժեքները մշտապես փոփոխվող տեխնոլոգիական դարում։

2024թ․ դեկտեմբերին «Ստվերից այն կողմ» նախագիծը ներկայացվել է Teen Art Awards մրցույթին և արժանացել հատուկ ճանաչման՝ ընդգրկվելով Քաթարում կայանալիք մրցանակաբաշխության թվային ցուցադրությունում, ինչպես նաև պարգևատրվել հատուկ դիպլոմով և ներառվել ցուցադրության թվային կատալոգում։

Նախագծի մասնակիցներ՝
Էվելինա Մաշուրյան
Հասմիկ Կարապետյան
Նազելի Աբրահամյան 
Լեո Քալաշյան
Մարիամ Աբրահամյան
Լիանա Արևշատյան
Վիկտորիա Բուդաղյան