«Արվեստանոց» ցուցադրությունը ԹՈՒՄՈ Գյումրիում
2019 թվականի հուլիսի 9-ին Գաֆէսճեան պատանեկան խորհուրդը ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Գյումրու մասնաճյուղում ներկայացրեց Beeline-ի աջակցությամբ իրականացված «Արվեստանոց» ցուցադրությունը, որը տևեց մինչև հուլիսի 31-ը:
Գաֆէսճեան պատանեկան խորհրդի «Արվեստանոց» կրթական նախագծի արդյունքում ստեղծված ցուցադրությունը տեղի էր ունեցել դեռևս 2018թ. փետրվար – հունիս ամիսներին: Ֆոտոպատումը ներկայացնում է տասը ժամանակակից հայ նկարիչներին և նրանց արվեստանոցները, որտեղ Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամների աչքերով բացահայտվում է արվեստագետների ստեղծագործական միջավայրն ու դրա բազմազանությունը:
Ցուցադրության բացմանը հաջորդեց հանդիպում ԹՈՒՄՈ Գյումրիի սաների հետ, որի ընթացքում պատանիները ջերմ ու անմիջական մթնոլորտում քննարկեցին իրենց իրականացրած նախագծերը: