03 հնս 2017 - 17 հնս 2017

«Հրավիրում են պատանիները» կրթական նախագիծ

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Պատանեկան խորհրդի նախաձեռնությամբ 2017թ. հունիսին մեկնարկեց «Հրավիրում են պատանիները» նախագիծը, որի շրջանակում տեղի ունեցավ հանդիպումների շարք հայաստանյան ժամանակակից արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հետ. Կինո` Դիաննա Կարդումյան, Երաժշտություն` Վահագն Հայրապետյան, Լուսանկարչություն` Նազիկ Արմենակյան, Հանդիպում «3-րդ հարկի» հետ, Թատրոն` Վահան Բադալյան, Գրականություն` Արմեն Օհանյան:

Նախագիծը նպատակ ուներ խրախուսել պատանիների ներգրավվածությունը և հաղորդակցումը արվեստի առաջատար դրսևորումներին և զարգացումներին: Այն նաև առաջարկում էր փոխհամագործակցության և քննարկումների համընդհանուր հարթակ՝ նպաստելով ակտիվ մշակութային միջավայրի ձևավորմանը և ընդլայնմանը: Հանդիպումների շարքն անցկացվեց «Երեսուն աստիճան դեպի 3-րդ Հարկ» ցուցադրության շրջանակում և բաց էր 14-16 տարեկան բոլոր պատանիների, ինչպես նաև հանրության համար: