16 մյս 2026
Թանգարանային գիշերը ԳԱԿ-ում - 2026
2026 թվականին «Թանգարանային գիշեր» միջոցառումը նշվեց մայիսի 16-ին։
Թանգարանների միջազգային օրվա թեման էր՝ «Թանգարանները միավորում են բաժանված աշխարհ»։
Գաֆէսճեան արվեստի կենտրոնն այդ առթիվ պատրաստել էր բազմաբովանդակ և հագեցած ծրագրեր`
Լինոփորագրության աշխատարան՝ հիմնված «Քարպետ» ցուցադրության վրա,
Հանդիպում և ստեղծագործական աշխատարան Նարեկ Ավետիսյանի հետ՝ հիմնված «Չափանիշ» ցուցադրության վրա,
Համադրողի ուղեկցությամբ շրջայցեր,
«Քարպետ» ցուցադրության պաշտոնական բացումը,
Համերգ․ Շահեն Խանդկարյան և Նորայր Քարտաշյան:
ԱՅԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ