18 մյս 2026
ԳԱԿ շարունակական անդամներին նվիրված երեկո
Թանգարանների միջազգային օրը ևս մեկ հնարավորություն է արժևորելու թանգարանների դերը և շնորհակալություն հայտնելու այն մարդկանց, ովքեր մեր կողքին են։
Այս տարի Թանգարանների միջազգային օրը նշանավորվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) շարունակական անդամների համար նախատեսված հատուկ միջոցառմամբ, որը տեղի ունեցավ վերջերս վերաբացված «Խանջյան» սրահում։
Երեկոյի ընթացքում ԳԱԿ գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանը շնորհակալագրեր և խորհրդանշական նվերներ հանձնեց մեր հավատարիմ անդամներին՝ երախտագիտություն հայտնելով նրանց մշտական աջակցության և վստահության համար։
Երեկոյի ջերմ մթնոլորտը ապահովեց ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը՝ նվագելով տարբեր ստեղծագործություններ՝ ընտրված իր վինիլային սկավառակների հավաքածուից։
ԱՅԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ