05 մյս 2011
Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն այցելեց ԳաֆԷսճեան արվեստի կենտրոն
Մայիսի 5-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոն այցելեց Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն: Նախագահը շրջայց կատարեց ցուցասրահներում, կենտրոնի բացօթյա «Երեք սուզորդների հարթակից» դիտեց Երևանի և Արարատ լեռան համայնապատկերը և գրառում կատարեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տպավորությունների գրքում: «Սա hրաշալի մի կոթող է` մշակույթի, հայ ժողովրդի և ապագայի»,- ասված է նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի մակագրության մեջ:
Լիտվայի նախագահը աշխատանքային այցով գտնվում էր Հարավային Կովկասում: Ներկայումս Լիտվան նախագահում է ԵԱՀԿ-ն: Հայաստան կատարած երկօրյա այցի շրջանակներում Դալյա Գրիբուսկայտեն կատարեց նաև մի շարք մշակութային այցելություններ, այդ թվում` Գաֆէսճեան արվեստի կենտրոն:
ԱՅԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ