11 մյս 2012
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ներկայացնում է նոր քանդակ Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուից
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Շարժասանդուղքների սրահում տեղադրվել է «Գաֆէսճեան բյուրեղապակյա աշտարակ» նոր քանդակը:
Այն եզակի աշխատանք է՝ ստեղծված Գաֆէսճէան արվեստի կենտրոնի անձնակազմի կողմից, Ջերարդ Գաֆէսճեանի մտահղացմամբ: Քանդակի ներսի երեք պողպատյա սյուներից ճառագում են պողպատյա ճյուղեր, որոնց ամրացված են Սվարովսկի բյուրեղաբեկորներ և հայկական բնական օբսիդիանի քարեր: Հատուկ ներկառուցված լուսավորման համակարգը առանձնակի փայլ է հաղորդում «Գաֆէսճեան բյուրեղապակյա աշտարակ»՝ նմանեցելով նրան Կենաց ծառի:
ԱՅԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ