Բրիտանացի խորհրդարանականները այցելեցին Գաֆէսճեան արվեստի կենտրոն
Փետրվարի 19-ին Միջխորհրդարանային միության բրիտանական խմբի պատվիրակությունը՝ Ջոն Ուիթինգդեյլի (ՄԹ Համայնքների պալատ) գլխավորությամբ, այցելեց Գաֆէսճեան արվեստի կենտրոն (ԳԱԿ): Պատվիրակության կազմում էին ՄԹ Լորդերի պալատի փոխնախագահներ բարոնուհի Գլորիա Հուփերը, լորդ Ռիչարդ Ֆոլքները, Համայնքների պալատի անդամներ Սթիվեն Փաունդը եւ Մայք Գեյփսը:
ԳԱԿ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը ողջունեց պատվավոր հյուրերին և ներկայացրեց թանգարանը՝ շրջայցը սկսելով Գաֆէսճեան քանդակների պարտեզում, որտեղ բազմաթիվ բրիտանացի արվեստագետների աշխատանքներ են ցուցադրված:
Հյուրերն անչափ տպավորված էին Կենտրոնից, արտաքին հարթակներում և սրահներում ներկայացված ցուցադրություններից: Այցելության վերջում նրանք նշեցին, որ այցելությունը ԳԱԿ դարձավ Հայաստանում շրջագայության կենտրոնական իրադարձությունը: