26 հնս 2012
Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը այցելեց Գաֆէսճեան քանդակների պարտեզ
2012 թ. հունիսի 26-ին Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը, կնոջ` Մարգեթ Ֆիշերի ուղեկցությամբ, այցելեց Գաֆէսճեան քանդակների պարտեզ:
Նախագահն իր հիացմունքն արտահայտեց՝ տեսնելով Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուի մեծածավալ քանդակների ցուցադրությունը, ստեղծված աշխարհահռչակ արվեստագետներ Ֆերնանդո Բոտերոի, Լին Չեդուիքի, Բարրի Ֆլանագանի, եւ այլոց կողմից:
Նախագահն ու իր տիկինը հաճելիորեն զարմացան՝ տեղեկանալով, որ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ներկայացված է «Սվարովսկի Բյուրեղյա պալատ» ջահերի բացառիկ ընտրանին, որն ամենամեծ հավաքածուն է աշխարհում:
ԱՅԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ