Շադի Ղադիրյան. հետահայաց
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի և «Մուսկարի» ասոցիացիայի համագործակցությամբ կայացած «Շադի Ղադիրյան. հետահայաց» ցուցադրության շրջանակներում ներկայացված են հայտնի իրանցի լուսանկարչուհու հիսուներեք աշխատանքներ: Շադի Ղադիրյանի յոթ շարքերի լուսանկարներն առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանում: Արվեստագետի աշխատանքները ցուցադրվել են տարբեր երկրներում՝ Իրան, Ֆրանսիա, Կանադա, Իտալիա, Բելգիա, Հնդկաստան, ԱՄՆ և այլն:
«Ցուցադրությունը յուրահատուկ անդրադարձ է՝ բացահայտելու լուսանկարչուհու ներաշխարհը և աշխարհընկալումը, որոնք մեզ են փոխանցվում թվացյալ պարզ, սակայն միանգամայն խորունկ պատկեր-ուղերձներով», - նշել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
Ցուցադրության կատալոգի տպագրությունը հովանավորել է ՀՀ մշակույթի նախարարությունը: